Ի՞նչն է խանգարում Նիկոլին անել դա

«Ամառային դպրոցի» մասնակից աշակերտների հետ հանդիպմանը Նիկոլը հայտարարել է, թե չնայած իրենք իրենց դավաճան ու հողատու համարող ընդդիմությանը մի քանի անգամ առաջարկել են դռնփակ հանդիպում անցկացնել՝ համոզվելու, որ իրենք այդպիսին չեն, սակայն երբեք դրական պատասխան չեն ստացել: Ըստ Նիկոլի՝ դրա պատճառն այն է, որ ընդդիմությունն իբր վախենում է, որ դռնփակ հանդիպման ժամանակ կարող է այնպիսի մի բան բացահայտվել, որ իրենց պնդումները մերկապարանոց դուրս գան, իսկ այդ դեպքում հարվածի տակ կհայտնվի հենց ընդդիմությունը՝ չունենալով որևիցե հիմք՝ պնդելու, թե իշխանությունները ծախել են Արցախը:

Նիկոլի հայտարարությունը նոնսենս է նախ՝ այն պատճառով, որ Նիկոլին դավաճան ու հողատու է համարում ոչ թե ընդդիմությունը, այլ՝ հասարակությունը, ուստի Նիկոլն ապացուցելու բան ունի հասարակությանը, այլ ոչ թե ընդդիմությանը կամ ընդդիմադիր գործիչներին, որոնք նոր չէ, որ պետք է բացահայտեն Նիկոլին, ապա՝ այն պարզ պատճառով, որ հիմարություն է սեփական անձի խայտառակումը չկանխելը մի դեպքում, եթե այդ անելու ճանապարհը հայտնի է. թող Նիկոլը մի հարցազրույց տա ու պատմի, պարզաբանի, թե այդ ինչ հիմքով է, որ հանրությունը Նիկոլին պետք է է՛լ դավաճան չհամարի: Խոստացել է, չէ՞, որ հանրության մեջքի հետևում թուրքերի հետ խաղեր չի տալու, դե ուրեմն թող համարձակություն ունենա ու փաստարկված կերպով իր վրայից քերի-մաքրի դավաճանի պիտակը, որով կփրկի և՛ իր, և՛ Հայաստանի պատիվը:

Նիկոլն էլ շատ լավ գիտի, թե ինչպիսին է ինքը, թե ինչպես է դավաճանել հայրենիքն ու քեշ փողի դիմաց ինչպես է Արցախի «կադաստրի փուղթը» Ադրբեջանի սեփականությունը դարձրել: Գուցե հոգու խորքում Նիկոլն էլ կուզեր լինել ոչ թե դավաճան, այլ՝ Տիգրան Մեծ, բայց դե եղածը եղած է, փողը գլխից վերցված է, տակն էլ՝ ստորագրված՝ «Էրատոյի ամուսնյակ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել