Tert.am-ը գրում է.

Armenia Today կայքի համակարգող, քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը այսօր բացարկ է հայտնել իրեն Հատուկ քննչական ծառայություն հարցաքնության հրավիրած քննիչին՝ իր դեմ իրականացված բռնությունների փաստի առթիվ քրեական գործ չհարուցելու պատճառով, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Արգիշտի Կիվիրյանը ՀՔԾ բարձրանալուց ու վերադառնալուց հետո:


Ինչպես երկու օր առաջ՝ օգոստոսի 28-ին, այնպես էլ այսօր Արգիշտի Կիվիրյանը ՀՔԾ էր ներկայացել իր 30 փաստաբանների հետ, սակայն վստահեցրեց, որ իրեն պատշպանելու պատրատակամություն է հայտնել ավելի քան 150 փաստաբան:


«Նախաքննական մարմինը հրաժարվեց իմ 30 փաստաբանների համար ապահովել անցաթուղթ, որպեսզի իրենք իմ հետ բարձրանան ու իմ շահերը ներկայացնեն: Իմ մի փաստաբանի հետ բարձրանալով՝ ներկայացրել եմ բոլոր փաստաբաններիս անունները ու պահանջ եմ ներկայացրել՝ նրանց համապատասխան թղթով ապահովելու: Նրանք հրաժարվում են կատարել օրինական իմ պահանջը»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել