iPhone 6 

Ծայրից ծայր էկրան ստեղծելու միակ տարբերակը եզրերն ընդհանրապես հեռացնելն է:632088cf336cd51623bb38cb9309445a

e185e0da42d46c9c8808ffd4d80be6e8

4c756cc94a784affe0ac7432c28e73b8

 

Ձեր աչքերը կտեսնեն տարբերությունը, սակայն ձեր մատներն այն չեն զգա:

3242f32be0a6072e0bc3df2936a14c0c

 

Ցանցաթաղանթ 2
iPhone 6-ի նոր ցանցաթաղանթից ավելի նորարարական է այն, թե ինչից է սա պատրաստված:
Ածխածնային հիմքով, գրաֆինե պաշտպանիչ պատյան
Հպվելով կառավարվող ս
ենսորները ծածկում են ծայրերը  

1

Գրաֆին 
Ածխածնային միայն մեկ ատոմի հաստություն ունեցող այս միներալը` գրաֆինը, իրենից ներկայացնում է բավականին թեթև, խիստ կարծր և գրեթե թափանցիկ նյութ ու հանդիսանում է բյուրեղային ածխածին, ինչպես օր.` ադամանդը և գրաֆիտը: Գրաֆինի մեկ շերտը տեսականորեն հնարավոր չէ կոտրել:

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Հոնը նշում է, թե միայն հավասարակշռությունը կորցրած փիղը կարող է կոտրել այս ամենաբարակ պոլիէթիլենային տոպրակի հաստություն ունեցող նյութի մեկ շերտը:

Ձեռքի պատահական շարժման ճանաչում 

2

Նոր ամբողջական` ծայրից ծայր ցանցաթաղանթը ենթադրում է, որ բոլոր եզրագծերը հանված են: Հետևաբար` եթե չկան եզրագծերը, ուրեմն ձեռքի ու հեռախոսի միջև չկա ոչինչ: Սակայն քանի որ այն իր չափերով համապատասխանում է iPhone 5-ին, միջին մեծության ձեռքը ոչ մի պատահական շարժում չի կատարի կամ խափանի էկրանի ճիշտ աշխատանքը, իսկ մեծ ձեռքերի համար պատահական շարժումների հետևանքով առաջացած անցանկանալի հետևանքները կանխելու համար տեղադրվել են հատուկ սենսորներ, որոնք ընկալում են ձեռքի դիրքն ու ճանաչելով շարժումները` չեն իրականացնում պատահականորեն արված հրահանգները:

Ամբողջովին նոր ալյումինե և ածխածնային մանրաթելեր

40%- թեթև ալյումին (Al), 60%-ամուր ածխածին (C)

3

Ներկա iPhone 5-ի արտադրության գործընթացը նորարարական ու ապշեցուցիշ բարդության աշխատանք է իրենից ներկայացնում, սակայն iPhone 6-ը բջջային հեռախոսների արտադրությունը նորարարական տեխնիակյի հաջորդ մակարդակ է ազդարարում` միավորելով ալյումինը ածխածնի մանրաթելերով, որը ավելի ամրացնում է արտադրանքը և և դրա հետ մեկտեղ դարձնում այն ավելի թեթև: Ալյումինն այնքան ամուր չէ, որքան ածխածնային մանրաթելերը, սակայն այն ավելի ճկուն է դարձնում և հնարավորություն ընձեռում դրան առանց կոտրվելու ճկվել: Այս մեխանիզմով iPhone 6-ը 60%-ով ավելի ամուր և 40%-ով ավելի թեթև է դառնում, և այն չի ջարդվի ընկնելուց: Նոր պատյանը փորձարկվել է, և կարող ենք արդեն վստահորեն ասել, որ քերծվածքներն այլևս անցյալում են: Ներկա արտադրության գործընթացը կարող է ներառվել նաև Apple-ի նոր սենսորային պատյանով iMac-երի ձևավորման մեջ:

Ներկայացվում է նոր MagSafe մագնիսական ապահովիչով էներգիային միացվող  լարը:

4

5

Հիմնական կոճակն այլևս չի լինի այս նոր մոդելում: iPhone 6-ը iOS 8-ով ամբողջությամբ սենսորային հպման մեխանիզմով է աշխատում: Իսկ բոլոր նրանց համար, ովքեր կդժվարանան սովորել այս նոր մեխանիզմին, շտապենք նշել, որ հեռախոսի սենսորները ճանաչում ու ընկալում են հիմնական շարժումներն ու դրանց մեջ արդեն որպես հիմնական գործողություններ դրանք արդեն գրանցված են:

 5

Հագեցած է Siri համակարգով

Հեռախոսն ունի Siri հնարավորությունը, որը թույլ է տալիս ձայնային հրահանգների միջոցով արագ կառավարել հեռախոսը: Անհրաժեշտ է ընդամենը հեռախոսի վա նշված նշանը 2 վայրկյան սեղմած պահել և Siri համակարգը կակտիվանա:

7

Հպվեք աջ կամ ձախ

Աջ կամ ձախ մասում հպվելով կարող եք թերթելով ակտիվացնել Safari-ն, փոխել երգերը, ստուգել էլ-փոստն ու կարճ հաղորդագրություններ գրել:

Աջ, ձախ, վերև կամ ներքև հպվելով կարող եք բացել տարբեր գործողությունների հղումները (shortcut):

295c716887fe31574c63cf1930ac0415

8

Երկարությունը` 123.8 մմ
Լայնությունը` 58.6 մմ
Հաստությունը` 7.6 մմ
Քաշը` 67.2 գր 

Պարամետրերը ու հնարավորությունները
Երկու 2.8 գեգահերց Quad Core A7 պրոցեսորներ

4գբ 1600 մեգահերց հիշողություն
2800 mAh մարտկոց

  • 12 ժամ 4գ (300 ժամ սթենդբայ-պահուստային համակարգ)

4 անգամ ավելի արագ, քան iPhone 5-ը
2 անգամ ավելի արագ, քան Samssung Galaxy S4-ը

Արտադրողականությունն ու գինը

32գբ-199$ 64գբ-299$ 96գբ-399$ 128գբ-499$

Էկրանը

Ցանցաթաղանթ 2 գրֆինե դիսփլեյ
4.5 դյույմ ծայրից ծայր լայն էկրան
754×1296 պիքսել 333 dpi (կետ/դյույմ)

Տեսաախցիկը

Դիմային-8 մպ ֆոտոխցիկ 1080պ տեսանկարահանում
Ետնային-20.2 մպ ֆոտոխցիկ w/2K վիդեո-սենսոր

  • Անցքը` F1.8-4.9
  • Նկարի մեծացման և տեսանյութի ստաբիլիզացում, կայունացում
  • Ուղղահայաց և հորիզոնական նկարահանման հնարավորություն
  • RAW նկարների հնարավորություն
  • 24 կադր/վայրկյան

Արտաքին առանձնահատկությունները 

Ալյումինային-ածխածնային մանրաթելերի համաձուլվածքով պատյան
Ջրադիմացկուն (կարող է 30 րոպե անվնաս մնալ ջրի մեջ)

 

 

37829f824a2ee9e2e69754a79c81e277

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել