Սիմոնյան Ալենը «խոշտանգում է» երեխաներին

Պարզվում է՝ Ժողովրդավարության միջազգային օրվա կապակցությամբ Ալենի խորհրդարանը հայաստանյան ավագ դպրոցների աշակերտների համար հայտարարել է շարադրությունների մրցույթ՝ «Ի՞նչ կփոխեիք, եթե լինեիք պատգամավոր։ Ի՞նչը կլիներ առաջին բանը, որը կանեիք», «Ժողովրդավարությունը որպես նախապայման՝ ապագա Հայաստանի խաղաղության և անվտանգության համար» թեմաներով:

Հաղթողներին պատրաստվում են մեկ օրով հրավիրել Ազգային ժողով՝ հանդիպելու Սիմոնյան Ալենի, պատգամավորների, աշխատակազմի ներկայացուցիչների հետ և այլն:

Պետք է ասել, որ հայ դպրոցականների բախտն իսկապե չի բերել. թեմաները խիստ խրթին են ստացվել, և պարզ չէ, թե ովքեր են լինելու այն «վունդերկինդները», որոնք ի վիճակի են լինելու այսքանից հետո ստեղծագործել: Իսկապես ստեղծագործական խիստ ընդգծված կարողություններ են անհրաժեշտ՝ մատնացույց անելու, թե բացի ՔՊ-ականնների հրաժարականին հասնելուց, Նիկոլի քաղաքական լիկվդացիայից ու նոր իշխանության ձևավորումից է՛լ որը պետք է լինի առաջին բանը, որ ցանկացած ադեկվատ մեկը՝լինի աշակերտ, թե՝ պատգամավոր, պետք է անի՝ հնարավորություն ունենալու պարագայում:

Ինչ էլ անես, քանի դեռ իշխանության են վիլեններն ու գռզոները, Հայաստանը ապագա, կյանքի հնարավորություն չունի: Ենթադրենք աշակերտները հերթով թվարկեցին այն բարեփոխումները, որոնք կենսական են Հայաստանի համար: Որևէ ՔՊ-ականի դա հուզելո՞ւ է: Ի՞նչ է, իրենք չգիտե՞ն, ի՞նչ է պետք անել: Շատ լավ գիտեն, բայց թուրքերից պատվեր ունեն՝ հակառակն անելու, ու մարդիկ անում են՝ երկիրը ներսից մոխրի վերածելով:

Մյուս կողմից՝ միայն այն, որ որպես «պարգև» հաղթողներին տրվելու է հնարավորություն՝ ասենք Ալենին ու ընկերներին մոտիկից տեսնելու, արդեն իսկ բավական է՝ երեխաների էնտուզիազմը ոչնչացնելու. տեսնեն, որ ի՞նչ անեն, թքեն երեսների՞ն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել