1in.am-ը գրում է.
Ամերիկյան ուսումնասիրությունը պարզել է, որ ինչքան շատ են մարդիկ կենտրոնանում սեքսի վրա, այդքան քիչ են դրանով զբաղվում և ավելի քիչ հաճույք են դրանից ստանում:
Փորձը սկսելուց առաջ, որը մասնակիցներից կյանքի սովորական ոճի փոփոխություն չի պահանջել, գիտնականները կամավորներին հարցեր են տվել սեքսի, զուգընկերոջ հետ փոխհարաբերությունների, նյութական շահի և այլնի մասին:
Չորս ամիս անց գիտնականներին հետաքրքրել է, թե ինչքանով են նրանք բավարարված իրենց սեռական կյանքի որակից: Արդյունքները զարմացրել են նրանց. այն մարդիկ, ովքեր հարաբերություններում կարևորել են սեռական հաճույք ստանալը, ավելի քիչ են բավարարված եղել: Նրանք, ում համար զուգընկերոջ հետ փոխհարաբերությունները ավելի կարևոր տեղում են եղել, ամենաբավարարվածներն են եղել: Իսկ ահա նյութական հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար, դատելով ամեն ինչից, կարելի է ասել, որ սեքսի որակը այդքան էլ կարևոր չէ, կարևորը նյութական շահն է:
Այս պարադոքսը գիտնականները բացատրել են նրանով, որ սեքսով ավելի շատ հետաքրքրվողները ցածր պահանջներ ունեն զուգընկերոջ նկատմամբ և ավելի բարձր պահանջներ՝ սեքսի որակի նկատմամբ: Իսկ այն չի կարող բարձր որակ ունենալ, եթե մարդկանց մեջ չկա փոխհամաձայնություն և վստահություն: Փակ շրջան է ստացվում, որը բացել կարող են միայն իրական սերտ հարաբերությունները: