
1.Վերջերս, մեր կազմակերպության թիմը նոր աշխատակիցներով համալրելու նպատակով կազմեցինք և հրապարակեցինք հետևյալ հայտարարությունը կարիերայի հայկական կայքերից մեկում:
Հայտարարության մեջ մանրամասն նշել էինք բոլոր պահանջները` հաշվի առնելով նախկինում աշխատանք փնտրողների կատարած սխալները: Այս առումով պարզապես հարկ է նշել որ ամենատարածված սխալներն են` CV-ի մեջ էլեկտրոնային փոստը չնշելը, հատկապես եթե աշխատանք փնտրողը այն ուղարկել է ուրիշի էլեկտրոնային հասցեից, և նամակի “Թեմա” (“Subject”, “Тема”) տողում ճիշտ նշումներ չկատարելը:
CV-ի մեջ էլեկտրոնային փոստը չնշելը կարելի է սխալ համարել, քանի որ սովորաբար գործատուն ստանալով դիմումները վերջիններս պարզապես ներբեռնում է համակարգչի մեջ և բոլորը հավաքում մեկ թղթապանակի մեջ` հետագայում դրանք ուսումնասիրելու նպատակով: Եվ երբ որ ժամանակն այդ գալիս է և ասենք Ձեր CV-ի մեջ բացակայում է էլեկտրոնային փոստի հասցեն, ապա դժվար չէ կռահել որ միայն այն դեպքում գործատուն կթողնի ամեն ինչ և կվազի փորփրելու իր էլեկտրոնային փոստը Ձեր հասցեն գտնելու ակնկալիքվ, եթե Ձեր տվյալները "միքանի գլուխ բարձր են" բոլոր թեկնածուների տվյալներից: Բնականաբար էլ չենք խոսում այն բանի մասին, որ երբեմն բացակայում է նույնիսկ կոնտակտային հեռախոսի համարը:
Իսկ “Թեմա” տողում ճիշտ նշումներ չկատարելու դեպքում գործատուն պարզապես կարող է չկողմնորոշվել թե Դուք որ հաստիքի համար եք դիմում: Հարկ է նշել նաև որ գործատուն կամ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետը երբեմն կարծիք են կազմում թեկնածուների անձնական և ինտելեկտուալ առանձնահատկությունների մասին նրանով թե որքանով են վերջիններս ճիշտ հասկացել դիմելու պայմանները և հետևել դրանց:
Շարունակելով թեման ստորև բերեմ միքանի CV-ի օրինակ այն բազմաթիվներից որոնք որ մենք ստացանք այդ օրերին:
Շարունակությունն՝ այստեղ