Ոստիկանությունը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից օգոստոսի 25-ին, ժամը 00.10-ին հաղորդում է ստացել, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 24-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդուն դանակահարել է 22-ամյա հարևանուհին: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա աղջիկը ներկայացել է Վաղարշապատի բաժին և խոստովանել արարքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել