Մենք տեղեկացանք, որ վերջերս մի միջոցառման ժամանակ «ծռերի» ներկայացուցիչը «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանի հետ զրույցի ընթացքում հետաքրքրվել է, թե իրենք ինչ կողմնորոշում ունեն, ապա խոստովանել, որ իրենք պայքարում են, որ օր առաջ Թուրքիան Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից եւ Հայաստանից ու ինքը գրավի նրա տեղը: Արսեն Բաբայանին հարցրինք` եղե՞լ է արդյոք նման զրույց «Սասնա ծռերի» անդամի հետ։ «Մասնավոր զրույցների մասին հրապարակային չեմ խոսում: Միակ բանը, որ կասեմ՝ ինձ համար անընդունելի գաղափարներ ուներ այդ անձը»,- ասաց նա՝ չցանկանալով նշել զրուցակցի անունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել