Էդ ո՞նց է լինում, որ վարձերը թանկանում են մինչև 30-40 տոկոս, իսկ դասախոսների աշխատավարձը` 5 տոկոս, ու ընդհանրապես, ի՞նչ կապ ունի, որ դասախոսի աշխատավարձ ա բարձրանում: Ի՞նչ կապ ունի, որ լաբորատորիա են սարքում, առավել ևս` պետական բուհերը թող դա անեն մեզանից գանձվող հարկերի ու պետական բյուջեի հաշվին կամ ինչի հաշվին ուզում են. իրենց խնդիրն ա: Էս պարագայում ամենամեծ խնդիրն էն ա, որ ուսանողը չի կրող էդքան ուսման վարձ տալ` էսօրվա Հայաստանի աշխատավարձերի պայմաններում. էնպիսի տեղ աշխատել, որ համ հասցնի սովորել, համ աշխատել, համ էլ էդ գումարով գոնե սեփական վարձը փակել, էլ չեմ ասում, եթե բախտդ չի բերել ու մարզաբնակ ես: Թող պետությունը բարի լինի ուսանողներին ապահովել կամ գոնե երկրում ստեղծել պայմաններ, որ մարդիկ կարողանան իրենց միջոցներով վճարել էդ վարձերը, թե չէ էնպիսի տպավորություն ա, որ միտումնավոր կերպով պորտաբույծներ են աճեցնում երկրի ներսում, որոնց սովորելու դիմաց մամա-պապաներն ու խոպանչի բարեկամներն են վճարելու... 

Կից նյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել