Hraparak.am-ը գրում է.

Օգոստոսի 3-ից սկսած բարձրացավ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի տարհանման եւ Լաչինի այլընտրանքային ճանապարհի գործարկման հարցը: Հայտնի է, որ այս տարածքի բնակիչներին ժամանակ էր տրված մինչեւ օգոստոսի 25-ը դուրս գալ իրենց բնակավայրերից: Ադրբեջանական զինուժը օգոստոսի 26-ին պետք է հայտնվեր այս տարածքում, իսկ ռուս խաղաղապահները պետք է դուրս գային: Մարդիկ արդեն իրերն են տեղափոխում, ոմանք` տներն են այրում, արդեն անջատվել են հոսանքի, գազի, ինտերնետի, հեռախոսակապի ծառայությունները: Եւ չնայած դեռ օգոստոսի 19-նն է ու մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ կա, սակայն տեղահանումը թափով ընթանում է: Այս օրերին ինտենսիվ աշխատում են Լաչինի այլընտրանքային ճանապարհի վրա` այն գրունտային ճանապարհի վրա, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ` մինչեւ հիմնական ճանապարհի կառուցումը, որը կտեւի մոտ 10 ամիս: Մեզ ասացին, որ մի քանի օրից ժամանակավոր ճանապարհի նորոգման աշխատանքները կավարտվեն:

Սակայն այս ընթացքում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել` մենք տեղեկացանք, որ Արցախի իշխանությունների եւ ռուս խաղաղապահների ջանքերով օգոստոսի 25-ի ժամկետը մի փոքր հետաձգվել է: Վերջնաժամկետ են սահմանել սեպտեմբերի 1-ը` եւս 5 օր ավելացնելով տեղափոխության եւ ճանապարհի նորոգման աշխատանքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել