Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, նրանք հանդիպել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ: Գաղտնի ընդունելությունների շրջանակում տեղի ունեցած զրույցի ընթացքում պարզվել է, որ յուրաքանչյուր գերու համար «ապահովվում է» (չակերտները՝ Tert.am) հեռախոսային կապ, նամակագրություն, կապ ընտանիքի անդամների հետ, տեղեկատվության հասանելիություն (հեռուստատեսություն, հրապարակումներ) և բուժօգնություն։
Նշվում է, որ ռազմագերիները չեն բողոքել պահման և բուժման պայմաններից։
Միջոցառման ընթացքում նշվել է, որ այդ անձանց նկատմամբ վարվել են «միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ապահովվել են նրանց իրավունքները, այդ թվում՝ անհրաժեշտ բժշկական և հոգեբանական ծառայությունների մատուցումը» (չակերտները՝ Tert.am)։
Իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մայիսին հայտնել էր, որ Ադրբեջանում հայ գերիների իրական թիվը 119 է։ Խոսքը 44–օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված անձանց մասին է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել