Ուղիղ 30 տարի առաջ այս օրերին արցախյան ճակատի հյուսիսարևմտյան առաջնագիծն անցնում էր Չարեքտար և Աղդաբան գյուղերին հարող տարածքով, իսկ հյուսիսարևելքում՝ Ներքին Հոռաթաղ-Մոխրաթաղ-Մաղավուզ բնագծի վրա իշխող բարձունքներով: Փակման վտանգի տակ էր Լաչինի միջանցքը, գրավված էին Հադրութի հարավային ենթաշրջանի գյուղերն ու Ասկերանի սահմանամերձ մի շարք բնակավայրեր... Թվում էր, թե ամեն ինչ կորսված է և ուր որ է ստիպված ենք լինելու հանձնելու Ստեփանակերտը և, ըստ այդմ՝ նաև նորանկախ Արցախի Հանրապետության մնացած մասը... Բայց դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ մտածված ու նպատակային գործելու դեպքում հնարավոր է պահել ոչ միայն եղածը, այլև վերադարձնել կորսվածը... Իսկ դրա համար անհրաժեշտ էր ընդամենը մեկ բան՝ ստեղծել ճգնաժամային կառավարման այնպիսի համակարգ, որն ունակ լինի ընդունել ստեղծված իրավիճակին համահունչ որոշումներ և դրանք (եթե անգամ չափազանց դաժան են) հետևողականորեն կյանքի կոչել...
Դրությունը փրկող կառավարման նման համակարգ Արցախն ունեցավ ուղիղ 30 տարի առաջ՝ 1992թ. օգոստոսի 15-ին: Այդ օրը ԼՂՀ ԳԽ նախագահությունը՝ համաձայն <<ԼՂՀ պետական անկախության հիմունքների մասին>> օրենքի, ստեղծեց Պաշտպանության պետական կոմիտե՝ հետևյալ կազմով.
-Ռոբերտ Քոչարյան՝ ՊՊԿ նախագահ
-Կարեն Բաբուրյան՝ ՊՊԿ նախագահի տեղակալ
-Վալերի Բալայան՝ ԳԽ պաշտպանության հանձնաժողովի նախագահ
-Սերժ Սարգսյան՝ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ
-Սամվել Բաբայան՝ Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ
-Արմեն Իսագուլով՝ ՆԳ նախարարի պաշտոնակատար
-Բորիս Առուշանյան՝ ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ...
ՊՊԿ-ի ստեղծումից մոտ մեկ անիս անց ռազմաճակատի բոլոր ուղղություններում թշնամու առաջխաղացումը կասեցվեց, իսկ արդեն 1993-ի փետրվարի 5-ին՝ հայկական ուժերն ամբողջ ճակատով անցան հակահարձակման և հասան նշանակալի հաջողությունների...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել