Շերեմետի խոսքերը գուցե այնքան էլ կարևոր չհնչեին, եթե չլինեին ռուսական իսթեբլիշմենթում ներկայումս գերիշխող տրամադրությունները: ՌԴ-ն, Արևմուտքից զգալով գոյաբանական վտանգ, փորձելու է համախմբել նախկին կայսրության բեկորները նոր ստեղծվելիք միավորի մեջ՝ ընդունակ լինելու դիմակայել կոլեկտիվ Արևմուտքի էքսպանսիոնիստական քաղաքականությանը, քանի որ մեծ է հավանակնությունը, որ միայնակ Մոսկվան չի կարողանա դիմակայել, եթե նույնիսկ ստանա Չինասանի անվերապահ աջակցությունը: Կարճ ասած՝ կա ծրագիր՝ CCCP 2.0 ստեղծելու վերաբերյալ, իսկ Ուկրաինայում կատարվողը դրա նախերգանքն է:
Ո՞ր ճամբարում է հայտնվելու Հայաստանը, եթե Նիկոլը շարունակի իշխել երկրում մինչև 2026թ.-ն այնպես, ինչպես ծրագրում է ասենք Գռզոն: Այս հարցի պատասխանը կարծես միանշանակ չէ. Նիկոլի թեթև ձեռամբ շարունակում է ընթանալ Հայաստանի սորոսացումը, իսկ սորոսները, ինչպես հայտնի է, պահանջում են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ քիրվայություն՝ հայկական շահերի հաշվին:
Տեսականորեն Հայաստանին հնարավոր կլիներ ստիպել անդամակցել նոր միությանը՝ նկատի ունենալով ոչ միայն Երևանի ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ լինելու հանգամանքը, այլև թուրքական վտանգը, բայց խնդիրն այն է, որ կոնկրետ Նիկոլը չի խորշում թուրքական սպառնալիքներից, ավելին՝ մեծ սիրով սեփական ձեռամբ դրանք կնյութականացնի էլ, եթե տրվեն երաշխիքներ՝ իշխանությունը պահպանելու: Մի իրավիճակում, երբ մեծանում է Արևմուտքի ճնշումը Հայաստանի նկատմամբ՝ հնարավորինս արագորեն ազատվելու ռուսական ազդեցությունից, անհավանական է թվում Հայաստանի անդամակցությունն այդ նոր ստեղծվելիք միությանը, եթե ամեն բան թողնվի Նիկոլի խղճին, Կրեմլն էլ արտակարգ միջոցներ ձեռք առնելուց զերծ մնա:
Այդ արտակարգ միջոցներից մեկը կարող էր դառնալ, օրինակ, Նիկոլի իշխանությունը չհանդուրժելն ու ընդդիմությանը կարգին տիրություն անելը, ինչը չի արվում: Թե ինչո՞ւ, կարելի է հազար ու մի պատճառ բերել, այդ թվում՝ դավադրապաշտական դաշտից, բայց փաստն այն է, որ Մոսկվան Նիկոլին փոխելը դեռ առաջնային չի համարում. երևի դեռ չի կողմնորոշվել, թե ինչ է անելու Երևանի հետ, ինչ կարգավիճակում է իրեն պետք Հայաստանը, զոհի՞, թե՞ բարեկամի:
Նիկոլն երազում է Հայաստանը թուրքերին որպես զոհ մատուցելու մասին, նա հենց դրա համար է բերվել իշխանության՝ 44-օրյա պատերազմը՝ վկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել