Ամեն տարի օգոստոսի 7-ին պետականություն չունեցող աշխարհասփյուռ ասորի ժողովուրդն իր հարգանքի տուրքն է մատուցում ի հիշատակ իր բոլոր այն նահատակների, ովքեր զոհ գնացին ինչպես համիդյան կոտորածներին, այնպես էլ երիտթուրքերի ծրագրած ցեղասպան քաղաքականությանն ու այնուհետ Իրաքի Սեմելի ջարդերին:
Այսօր գլուխ խոնարհելով մեր անմեղ նահատակների հիշատակի առաջ՝ փաստում ենք, որ ջարդարարները չկարողացան բնաջնջել մի ժողովրդի, ում ազգային անհատականության և քրիստոնեական դավանանքին հավատարիմ մնալու ձգտումը դարեր շարունակ չէր հաջողվել խորտակել ու վերացնել:
Օսմանյան կայսրությունում ջարդերի ենթարկված հայ, հույն և ասորի ժողովուրդների ցեղասպանության ճանաչումը ժամանակակից Թուրքիայի կողմից պարտադիր է և ոչ մի նախապայման չի կարող ունենալ, իսկ իմ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարությունը, որն այսօր դժբախտաբար ոչ հայանպաստ շահերի սպասարկուն է և պատրաստ է մոռացության մատնել և սակարկման ու շահարկման առարկա դարձնել այս հիմնախնդիրը, պետք է ավելի գրագետ հայացք նետի անցյալ դարում տեղի ունեցած մեր ժողովուրդների ողբերգության պատմությանն ու հետամուտ լինի դրա դատապարտմանը:
Ամբողջ գիտակցական կյանքս ակադեմիական և քաղաքական հարթակներում բարձրաձայնել եմ այս հիմնահարցը և մինչև վերջին շունչս հայրենատեր ու պահանջատեր եմ լինելու!!!
Հավերժ փառք մեր բոլոր ժամանակների նահատակներին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.khosroeva/posts/5255002304618465
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել