Psymag.am-ը գրում է.
1.Գրառումներ
Բոլոր գործնական բանակցությունները պետք է մանրամասնորեն կոնսպեկտավորվեն: Դրա համար պետք է գնալ գործնական բանակցության գրառումների համար նախատեսված գրքույկով:
2. Հագուստ
Կարիք չկա հագնել ամենամոդայիկ հագուստները: Խնամված տեսքն ու գործնական հագուստը` համադրված սիրելի իրերից, իսկականն է:
3. Նվերներ
Եթե դուք ինչ-որ հուշանվերներ ունեք, որոնք ցանկանում եք հանձնել հանդիպման մասնակիցներին, արեք դա բանակցությունների ավարտից հետո. այլապես դա կարող է գեղեցիկ չլինել:
4. Հեռախոս
Անջատեք հեռախոսը կամ դրեք այն անձայն ռեժիմի վրա: Եթե դուք թոփ-մենեջեր կամ ընկերության նախագահը չեք, ապա յուրաքանչյուր զանգ կարող է մի փոքր սպասել:
5. Վարք
Հետևեք ձեր վարքին. հատակին սառած հայացք, գրիչով խաղալ, անիմաստ նկարներ թղթի վրա… Պետք չի փռվել աթոռին, հորանջել և այլ: Կենտրոնացեք. ձեր զորուցակիցները դա կնկատեն:
6. Նախնական պատրաստվածություն
Գրեք թղթի վրա հիմնական թեզիսներն ու թեմաները, որոնց մասին պետք է խոսեք և վերցրեք հետներդ: Հանդիպումից առաջ մի քանի անգամ ընթերցեք դրանք. Սա կօգնի չմոռանալ կարևորը:
7. Հաշվետվություն
Հանդիպումից հետո մասնակիցների էլեկտրոնային փոստերին կարող եք ուղարկել կարճ հաշվետվություն, թե ինչ էր քննարկվում հանդիպման ժամանակ: Դա կօգնի թարմացնել նրանց մտքում բոլոր քննարկված հարցերը: