
Կատարվածը, անկասկած, ցնցող է ոչ միայն հանրային բարոյականության, այլև ազգային արժանապատվությանը հասցված վնասի տեսանկյունից: Ավելին՝ սա, եթե կուզեք, ազգային անվտանգության հարց է այլևս, քանի որ մի երկրում, որտեղ արգելված է պոռնոգրաֆիան, պոռնկագրական նյութեր պատրաստելն ու տարածելը, փաստացի դառնում է պոռնո տեսահոլովակների, գուցե շուտով նաև ֆիլմերի նկարահանման գաղտնի տաղավար: Միաժամանակ՝ փաստը, որ անհայտ ծագման զույգի կեղտոտ սեռական հարաբերությունները տեղի են ունեցել ու նկարահանվել ամրոց-թանգարանի տարածքում, կատարվածն է՛լ ավելի զազրելի ու անհանդուրժելի է դարձնում. սա ուղղակի ոտնձգություն է հայ ժողովրդի արժեհամակարգի դեմ, որով պետք է զբաղվի ԱԱԾ-ն:
Միաժամանակ հարց է առաջանում, թե եթե «Գորշ գայլերի» համակիրը կամ անդամը կարողանում է օրը ցերեկով գալ-հասնել Ծիծեռնակաբերդ ու այնտեղ անարգել մեր սուրբ զոհերի հիշատակը, ոտնահարել մեր սրբություններն ու դրա դիմաց մնալ անպատիժ, ապա ինչո՞ւ պետք է Էրեբունիում կատարվածը որպես էկզոտիկ մի բան դիտարկել: Կամ մի երկրում, որտեղ սրբություններ ոտնահարողի դերում հաճախ հենց իշխանություններն են հանդես գալիս, ինչո՞ւ պետք է զարմանալի լինի այն, ինչ հիմա կատարվում է. հնձում ենք այն, ինչ Նիկոլը ցանել է, իսկ որոմից, ինչպես հայտնի է, ցորեն չի բուսնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել