
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նախատեսում է այցով մեկնել Ասիա, սակայն Թայվան այցելության մասին ոչինչ հստակ չէ, հայտնում է CNN-ը:
Շրջագայության ընթացքում Փելոսին լինելու է Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Մալայզիայում եւ Սինգապուրում: Այնուամենայնիվ, Թայվան այցը դեռեւս համարվում է փորձնական ծրագիր, քանի որ Չինաստանը նախազգուշացրել է դաժան հետեւանքների մասին, իսկ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն այս պահին ցածր մակարդակի վրա են գտնվում:
«Ես երբեք չեմ խոսում իմ ճանապարհորդության մասին: Ինձ համար դա վտանգավոր է», - Թայվան այցի մասին լրագրողների հարցին պատասխանելով ասել է Փելոսին:
Նշենք, որ Թայվանը ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հակամարտության առանցքային կետ է դարձել եւ Փելոսիի այցը կարող է անվըանգության խնդիրներ առաջացնել:
Այցելության կայանալու դեպքում, Փելոսին կլինի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակը, ով կայցելի Թայվան՝ 1997 թվականին Նյութ Գինգրիչի այցելությունից հետո։