Երկար տարիներ աշխատում էի կաթի գործարանում լաբորանտ: Շատ-շատերի հետ էի շփվում գործի բնույթով: Արտաշատի շրջանի 40 կոլտնտեսության կաթի անալիզները ես էի անում 70-ական թվականներին: Ես միայն կոլտնտեսության կաթը չէ, որ ընդունում էի, այլ ընդունած կաթն ուղարկում էինք Երևան մշակման: Հիմնականում կաթ տանող մեքենաների վարորդները երևանցիներ էին, միայն արտաշատցի Փոթոն էր, ինչպես ասացի, ես նրա իսկական անունը ոչ թե չգիտեմ, այլ չեմ հիշում, չնայած որ ամեն օր ուղեբեռի փաստաթղթերի տակ կաթի որակն ու յուղայնությունը ստուգելուց հետո իմ ստորագրությունն եմ դրել: Հետո, եթե նրան իսկական անունով էլ կանչեիր, երևի նա չիմանար էլ, որ խոսքն իր մասին է: Այնպես որ, համ ինքն էր սիրում իր մականունը, համ էլ շատ սազում էր: Ես հաճախ նրա հոգու հետ խաղալու համար ոչ թե Փոթո, այլ Քոթո էի ասում.
-Քոթո, արի անալիզդ նայի, -կարգն էր այդպիսին:
-Էլի՞ դու ինձ Քոթո ասիր,- ջղայնանում էր Փոթոն` կարծելով, թե լեզուս չի բռնում ճիշտ անունը արտասանեմ, կամ էլ թվում էր, թե անունն եմ մոռացել: Միշտ նեղացած տոնով ուղղում էր նա: Իսկ ես, որ աշխատում էի ավելի ջղայնացնել, նորից.
-Վա՜յ, կներես, Քոթո ջան, մոռացա...
Նա, երբ զգում էր, որ դիտմամբ եմ սխալ ասում, իր հոգու հետ խաղալու համար, ծիծաղում էր պարտվածի դեմքով ու ասում.
-Դե Փոթո կամ Քոթո, մեկ ա. դու դակումենտներս ստորագրի, ես գնամ, ուշ ա:
Մեծ հոգու տեր անձնավորություն էր Փոթոն, կարճահասակ, փոքրամարմին, շատ տգեղ. հաճախ նրան ասում էի.
- Որ ասում են մարդը կապկից է առաջացել, երևի հենց քեզ են ի նկատի ունեցել:
Փոթոն բարձրաձայն ծիծաղում էր:
Ես մոռացա ընթերցողիս ասել, որ Փոթոյի մեծ եղբայրը` Հոսեփյան Մարտինը, Ոստան գյուղի նախագահն էր, իսկ հայրը` Պողոսը, գյուղի կաթի առաքիչը:
Սիրելի ընթերցող, հիմա ինչ որ պատմելու եմ ձեզ, զուտ ճշմարտություն է:
Ինձ Փոթոն էր պատմում, ոչ միայն ինձ, երբ պարապ էինք լինում:
Փոթոն համ պատմում էր, համ էլ ծիծաղում. իհարկե, մենք էլ պակաս չէինք ծիծաղում:
Եղբայրը` Մարտինը, շատ գոռոզ, միշտ իրենից ինքնագոհ. անգամ քայլելիս այնպես էր քայլում, ասես ոչ թե կոլտնտեսության նախագահ է, այլ ողջ աշխարհի տերը: Նրան միայն սեփական աչքերով պետք էր տեսնել, որ Փոթոյի պատմած պատմություննեի հետ համարդելով պատկերն ամբողջական լիներ:
Հայրը Պողոս բիձան կոլտնտեսության կաթի առաքիչն էր ու կաթի քանակի, որակի, ինչու՞ չէ պակասնորդի համար հաճախ էր Նախագահ տղայից կշտամբանք ուտում: Մի օր խորհդուբորդ ճանապարհի պատճառով բեռնատար մեքենայի թափքին եղած մի կաթի բետոնը շուռ է գալիս և 40 լիտր կաթը ամբողջը թափվում է:
Հաճախ էր նման բան պատահում կաթի առաքիչների հետ: Պողոսն հույս ունենալով, որ տղան նախագահ է, ոչ թե ֆերմայի վարիչին խնդրեց, այլ տղային , Մարտինին, այլապես իր գրպանից պետք է տար այդ գումարը: Խեղճ մարդը մտքերի հետ, սրտնեղված, առանց դուռը թակելու ներս է մտնում, մոռանալով, որ նախագահ տղան նման բան չի հանդուրժի.
Պողոսը բացում է դուռը և մեկից դիմում,-
-Մարտին, բալա,- խեղճ մարդը դեռ չէր սկսել խոսքը, Մարտինը ձեռքը խփում է սեղանին ու ջղայնացած բղավում,-
-Ես քեզ համար Մարտին չեմ, այլ Ընկեր Մարտին Հոսեփյան, հետո էլ սա քեզ համար գոմի դուռը չէ, որ առանց դուռը թակելու ներս մտնես: Դրսում սպասիր, երբ կկանչեմ կգաս, ամեն ինչին կարգ կա:
Պողոսի գլխին ասես եռացած ջուր լցրեցին.
-Տղա պահես, մեծացնես, տաս ուսումի ու վերջն էլ առանց դուռը թակելու իրավունք չունենաս կաբինետ ներս մտնել. լավ չէ՞ր իմ գրպանից այդ տույժը քաշեի, քան թե ապերախտին բերան բացեի:
հարվածն այնքան ուժեղ է լինում, որ Պողոս բիձան ընդունարանում քիչ նստելուց հետո բախտն անիծելով գնում է ֆերմա, որ ֆերմայի վարիչին ասի կատարվածի մասին:
-Կերածդ կաթն անիծված լինի, ես էլ պիտի ասեմ, թե նախագահ տղա՞ ունեմ:
ԵՐԿՐՈՐԴ ԾԻԾԱՂԱՇԱՐԺ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ,
Եթե նման զավեշտը կարելի է զավեշտը կարելի է ծիծաղաշարժ կոչել, բայց երբ խոր ես մոտենում կատարվածին, ուղղակի լացելու բան է, նման որդի, եղբայր ունենալը. Աստծո տված պատիժ:
Փոթոյի մյուս պատմությունը եղբոր Մարտինի մասին է, որը տարիներ անց դեռ հիշում եմ, միայն ափսոսում եմ, որ այն ժամանակ ես գրի չառա նրա պատմած բոլոր պատմությունները, որն համարյա ամեն օր ունկնդրում էինք: Չգիտեմ, Փոթոյի պատմելու ձևից էր, շատ համ ու հոտով էր պատմում, թե՞ ջահել էինք ու այնքան խորը հաշիվ չէինք տալիս, թե մեզ որ ծիծաղացնում էր Փոթոն իր նախագահ եղբոր արարքներով, ինչքա՞ն էր ներքուստ ցավ կուտակաված այդ ծիծաղի տակ նրա սրտում, երբ անընդհատ ստիպված է եղել կուլ տալ եղբոր անմարդկային արարքները:
Ներկայացնեմ հաջորդ պատմությունը.
Ամառային մի շոգ օր, երբ բերքի ու բարիքի լավ ժամանակն էր, Մարտինի կինը կանչում է,-
-Փոթո, Փոթո արի բան եմ ասում,- իրենց պատշգամբից բղավում է նա:
-Ի՞նչ է պատահել Մարգո,- մոտենալով եղբոր կնոջը, հարցնում է Փոթոն:
Հարսը շատ կամաց ձայնով խնդրում է,- Փոթո ջան չգիտե՞ս ,
թե Մարտինը որտե՞ղ կլինի , իրեն համակուրսեցիները մեր տանը նստած իրեն են սպասում, վատ վիճակի մեջ եմ հայտնվել, չգիտեմ ումի՞ց տեղեկություն իմանամ: զանգում եմ գրասենյակ, բայց հեռախոսը վերցնող չկա:
-Մարգո ջան մի նեղվի, ես որ տուն էի գալիս, տեսա նրա մեքենան ծիրանանոցի մոտ կանգնած էր,-ասաց Փոթոն:
-Ապրես, ապրես Փոթո ջան, ես գնամ տեղյակ պահեմ, տեսնեն ի՞նչ են որոշում. մեր տանը սպասե՞ն, թե՞ ... դու տնից չբացակայես :
Դե իհարկե Մարգոն հյուրասիրել էր հյուրերին, ինչ մնում է Փոթոյի ու Մարգոյի հարաբերություններին, պետք է ասեմ, որ նա ամուսնու հակապատկերն է լինում. համենայն դեպս Փոթոն հարսի մասին միշտ հարգանքով էր խոսում:
Չանցած կես ժամ Մարգոն իր հյուրերի հետ դուրս է գալիս տանից ու նորից դիմում Փոթոյին,-
-Փոթո ջան նրանց տար ծիրանանոց համ ծիրան կուտեն, համ էլ Մարտինին կտեսնեն: Նրանք տասնչորս մարդ էին . երկու Վոլգա, մեկ նիվա, և մեկ ժիգուլի:
Փոթոն բոլորի հետ մեկ-մեկ բարևեց և ներկայացավ, որ Մարտինի փոքր եղբայրն է: ճանապարհվեցին ծիրանանոց: ճանապարհին վարորդը , որի մեքենայում էր Փոթոն, տեղեկացրեց, որ վերջերս Մարտինն ինքն է հրավիրել, Երևանում ինչ-որ հավաքույթի ժամանակ: Հասան ծիրանանոց. Փոթոն ճիշտ հասցեով էր բերել: Մարտինի մեքենան ճանապարհի եզրին կանգնած էր:
Այս չորս մեքենաներն էլ հերթով շարվեցին Մարտինի մեքենայի հետևից:
Մարտինը հեռվից նկատել էր դեպի իրեն եկող մարդկանց ու ինքն էլ կամաց-կամաց առաջանում էր: Երբ նկատեց, որ իրեն համակուրսեցիներն են, շատ ուրախացավ: Բոլորի հետ ողջագուրվելուց հետո հանկարծ աչքն առավ եղբորը Փոթոյին: Ժպիտը երեսից կորավ, խիստ դեմք ընդունեց, բոլորից աննկատ Փոթոյին մի կողմ տանելով հարցրեց,-
Հո չիմացա՞ն, որ դու իմ եղբայրն ես: Փոթոն իմացավ, որ եթե ճիշտն իմանա վայն եկավ ու տարավ իրեն,-
-Լավ է ստեմ:
-Չէ, չեմ ասել, որ քո ախպերն եմ:
-Ապրես,-իրենից գոհ կեղծ ծիծաղն երեսին ասավ Մարտինն ու ավելացրեց,-
-Դե հիմա ոնց եկել ես, այնպես էլ տուն գնա ու Մարգոյին ասա, թող ճոխ պատրաստություն տեսնի. մի ժամից մենք տանը կինենք, օգնիր նրան, բայց որ մենք գանք, դու հյուրերի աչքին չերևաս, հասկացա՞ր:
-Հասկացա, ո՞նց չէ, ասաց Փոթոն:
Փոթոն ոտքով քրտնաշաղախ հասնելով տուն ամեն հարցում օգնեց, որ սեղանները ճոխ տեսք ունենան ու Մարտինը գոհ լինի: Բայց հենց մեքենաները կանգնեցին դռան առաջ, Փոթոն սուս-փուս անհայտացավ:
Այո, սեղանի ճոխությանը տեղ չկար: Մարտինի աչքերը փայլում էին:
Ինքն իրենից գոհ կենացներ էր առաջարկում. ուտում ու խմում էին: Մտքում անընդհատ մտածում էր,-
-Դե հիմա թող իմանան, թե իրենց համակուրսեցի Մարտինը ինչ փառքի է հասել, ինչ կյանքով է ապրում:
Այդ ինքնագոհ մտքերի մեջ էր, երբ համակուրսեցի Վասոն կենաց առաջարկեց:
- Մարտին ջան այս բաժակով ուզում եմ խմեմ քո եղբոր , կներես, որ ուշացրել եմ, բայց չեմ մոռացել, իհարկե կարևոր կենաց է Փոթոյի կենացը. Դուրս եկավ, շատ բացսիրտ, ուրախ, շփվող տղա է, նրա կենացն եմ առաջարկում խմել: Բայց ինքն ու՞ր է, այստեղ չի՞:
Նման կենացի առաջարկությունը սառը ցնցուղի տեղ ընդունեց Մարտինը.
- Ո՞վ, Փոթոն,-ասես օձը կծածի նման վեր թռավ Մարտինը. նա իմ եղբայրը չի, Վասո քեզ ո՞վ է ասել, որ իմ եղբայրն է,- (մի պահ Մարտինին թվաց, թե Մարգոն է ասել)
- Փոթոն ինքն ներկայացավ,-ասաց Վասոն:
-Ոչ, նա իմ եղբայրը չի, այսպես ասած խորթ եղբայրն է, նա իմ մերացուի տղան է, իր հետ է բերել Փոթոյին, այլապես իմ եղբայրը լինել չի կարող:
Կինը Մարգոն, որ այդ պահին ափսեներն էր փոխում, նոր խորտիկ մատուցելու համար, ակամա ներկա եղավ այդ խոսք ու զրույցին ու իր մեջ մտածեց,-
-Շատ է հոռացել, մի օր էի ինձնից ու իմ երեխաներից կհրաժարվի, հարազատ եղբորից հրաժարվողը:
Պատմում էր Փոթոն ու ամեն անգամ այդ պահը հիշելիս հռհռում էր, բայց այսօր, շատ տարիներ անց մտածում եմ, որ Փոթոն իր սրտի խորքում անասելի ցավ է կուտակած եղել. նա մեզ է մատուցել ծիծաղը, բայց սրտի խորքում թաքցրել է մռմուռը հարազատ եղբոր անմարդկային արարքների
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sona.arshuneci/posts/580585041980875?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել