«Գնաճից մենք չպիտի վախենանք, գնաճի մեջ նաև դրական բան կա. եթե ապրանքների գները բարձրանում են, ծառայությունների գները բարձրանում են և քաղաքացին այդուհանդերձ կարողանում է ապրի, այդտեղ վատ բան չկա: Ոչ թե վատ բան չկա, այդտեղ նաև դրական բան կա, որովհետեւ շուկան, տնտեսությունը աշխուժանում է ուժեղ»,-հայտարարել է Աղազարյան Հովիկը՝ որպես մխիթարանք մատնանշելով իբր բարձրացող աշխատավարձերը:
Աղազարյան Հովիկի խոսքերում ճշմարտության որոշակի հատիկ, այնուամենանիվ, կա. այո՛, որոշ դեպքերում չափավոր գնաճն իսկապես դրական ազդեցություն է թողնում տնտեսության վրա՝ նպաստելով անգամ տնտեսական զարգացմանը: Բայց այս տնտեսագիտական օրենքը գործում է միմիայն այն դեպքում, եթե այդ գնաճը ազգաբնակչության գլխին փորձանք չի դառնում, և մարդիկ իսկապես կարողանում են ապրել: Հովիկաղազարյանական Հայաստանի վատն այն է, սակայն, որ գնաճին զուգահեռ մարդը ոչ թե կարողանում է ապրել, այլ նույնիսկ չարքաշ գոյություն քարշ տալ ի վիճակի չի լինում. գները հասել են աստղաբաշխական թվերի մի դեպքում, երբ բնակչության եկամուտները չեն աճել կամ բավարար չափով չեն աճել: Պարբերաբար գեղեցիկ թվեր նկարող ու դրանք սեփական ֆեյսբուքյան էջերով գովազդող իշխանությունները անբարո մանիպուլյացիաների են դիմում՝ ցանկալին մատուցելով իրականության տեղ:
Հարց՝ Աղազարյան Հովիկին՝ եթե գներն աճում են կայծակնային արագությամբ,իսկ ժողովուրդը չի կարողանում ապրել՝ ճկռելով բարձր գների տակ, ապա դա ի՞նչ է, շուկայի աշխուժացո՞ւմ, թե՞…
Հայաստանում աշխույժ են միայն հովիկաղազարյանները, որոնք շարունակում են մսխել ոչ միայն պետության փողերը, այլև մարդկանց նյարդերը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/537
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել