Պարզվում է՝ սաղ երգերը երգել էինք, մնացել էր «Սարի սմբուլը». իշխանությունները որոշել են մինչև 2030 թ.-ը 5-8 պետական ֆինասնավորմամբ բուհ ստեղծելուն զուգահեռ ակադեմիական առանձին քաղաք ստեղծել՝ «Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակներում:

Թվում է՝ ֆանտաստիկ նախագիծ է, և շուտով Հայաստանն էլ կունենա իր Օքսֆորդը: Բայց նախ հարց է առաջանում, թե որտեղի՞ց են իշխանությունները վերցնելու անհրաժեշտ միջոցները, կա՞ հաշվարկ, թե որոնք են լինելու դրանց աղբյուրները մի դեպքում, երբ փող ծախսելու տեղ նույն կրթության ու գիտության ոլորտում շատ կա՝ սկսած գիտաշխատողների, դասախողների ու ուսուցիչների աշխատավերձերի բարձրացումից մինչև ստրատեգիական նշանակության գիտական ուղղությունների զարգացում:

Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե Երևանում գտնվող բուհերի շենքերն ի՞նչ են լինելու, չլինի՞ թե Գռզոն է դրանց տիրելու՝ կրկնելով 90-ականների ֆուրորը, երբ Վահագն Խաչատուրյան դարձած Խաչատրյան Վահագի թեթև ձեռամբ քաղաքի կեսը Գռզոն գրպանը դրեց ու թռփոշացավ: Ասում են, օրինակ, որ Սուքիասյանն աչք է տնկել հատկապես ԵՊՀ շենքի վրա՝ ունենալով գրանդիոզ ծրագրեր:

Միաժամանակ գերկարևոր հարց է լինելու այն,թե այդ ակադեմիական քաղաքում տեղակայված բուհերում ի՞նչ առարկաներ են դասավանդվելու, կրթական ծրագիրը սպասարկելու է հայի՞ ազգային շահը, թե՞ տարբեր գրանտային ծրագրերի անվան տակ ներմուծվելու է լատենտ թուրքական շահ սպասարկող կրթական պլան՝ ջնջելու ամեն ազգայինն ու ավանդականը. հենց միայն դրա համար թուրքերն անձամբ կֆինասնավորեն «քաղաքի» կառուցումը:

Բայց մինչև 2030-ը՝ «շատ բարի, շատ չարի». Հայաստանի գահավիժման տեմպերն այնպիսին են, որ մինչև 2030 կարող է և չհասնենք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել