Դիշովկա փիառչին

ՔՊ-ական Պապոյան Գևորը մի հարցազրույց է տվել ու ներկա փուլում աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական սրված իրավիճակի, ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկող մեծաթիվ օտարերկրացիների կամ հենց հայերի հոսքը, ինչպես նաև նույն խնդրով պայմանավորված Հայաստան արտարժույթի անբնական հոսքերը պայմանավորել Հայաստանի «մոնակոյացմամբ»: «Հայտնի հանգամանք է՝ փողը հոսում է այնտեղ որտեղ իր համար ամենալավ պայմաններն են ապահովված: Սա նշանակում է, որ այն քաղաքականությունը որ մենք մշակում ենք, որի արդյունքում ենթադրում ենք, որ ներդրումներ պետք է գա, լավ մասնագետներ պետք է գան էստեղ, մարդիկ պետք է գան, էդ արդյունքը տվել է»,-հայտարարել է Գևորը` վստահեցնելով, որ Հայաստանը դարձել է աշխահում ներդրումներ անելու ամենալավ տեղերից մեկը:

Գևորի լեզվի տակ ոսկոր չկա, որ ծակի, ուստի օգտվելով դրանից՝ սա փորձել է միամիտներին՝ նրանց, որոնք ո՛չ տնտեսությունից են բան հասկանում, ո՛չ էլ առանձնապես լավուվատից, խաբել ու համոզել, որ ՀՀ բանկային համակարգի միջոցով այստեղ խիստ ժամանակավոր գտնվող օտարերկրացիների նույնքան ժամանակավոր ֆինասնական գործարքները ռեալ ներդրումներ են՝ հայկական տնտեսության ռեալ սեկտորներում: Այսինքն՝ պայմանական ասած՝ Սեմը Վոլոդյային վերջինիս կատարած աշխատանքի դիմաց աշխատավարձ է վճարում՝ Հայաստանի բանկային համակարգի միջոցով այդ փողն ուղարկելով տնտեսական ռիսկերի առաջ կանգնած ՌԴ ծրագրավորող քաղաքացուն, իսկ Պապոյան Գևորը ուղիղ եթերներում օտարեկրացիների միջև կատարվող ֆինանսական գործարքներն ու տներ վարձելը մատուցում է, օրինակ, որպես հայաստանյան արդյունաբերության զարգացումը փաստող իրողություն՝ զարգացում, որ երբեք տեղի չէր ունենա, եթե չլիներ Նիկոլը: Այնինչ իրականում այս իրավիճակից ամենաշատն օգտվում են մարդկանցից չգիտես՝ ինչ հիմնավորմամբ տոկոսներ քաշող բանկերը, որոնց եկամուտները սկսել են հասնել աստղաբաշխական ցուցանիշների:

Մասնագետները պնդում են, որ գրեթե անկառավարելի դարձած արտարժույթային հոսքերը Հայաստանի համար կարող են լրջագույն խնդիրներ ստեղծել. տնտեսությունը չի մարսում այդքան շատ դոլարի առկայությունը երկրում, և եթե հանկարծ մի օր ռուսները կամ մյուս օտարեկրացիները որոշեն հայկական բանկային համակարգի միջոցով միմյանց փող չփոխանցել ու ստանալ, ապա պետությունը կանգնելու է շատ ծանր դրության առաջ:

Բայց գևորները մի փոքր ժամանակ դեռ ունեն՝ շարունակելու իրենց տխմար փիառչիությունը՝ «դիշովի» քաղաքական կապիտալ կորզելու հույսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել