Հայաստանում ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ապագա հեղափոխությունների, քաղաքական, սոցիալական ցնցումների համար պարարտ հող է նախապատրաստել։ «Էս գլխից» հայտնի է, որ մարդիկ «քցվելու» են ու դժվար չէ կանխատեսել, որ «քցվածները» դուրս են գալու փողոց։
1974թ․–ից հետո ծնվածներ, պատրաստվե՛ք գալիք հանրահավաքներին, երթերին, բախումներին (մինչև այդ պետք է ամեն ինչ անել, որ պետությունը չկորցնենք), քանզի օր ծերության պարզելու եք, որ տարիներ շարունակ կուտակայինին վճարած ձեր գումարները փոշիացել են կամ գրոշի արժեք ստացել։
Օրվա իշխանություններն ընդդիմություն աշխատելու տարիներին դեմ էին պարտադիրին, բայց այդ հարցում էլ խաբեցին՝ պաշտոնյա դառնալուց հետո լրիվ հակառակ տեսակետը պաշտպանելով։
Փաստորեն, պարտադիր կուտակայինով յուրօրինակ հարկ է սահմանված՝ վատ ապագայի հարկը․ այսօր քեզանից գումար են վերցնում, որպեսզի տարիներ անց քեզ փոխհատուցեն ու բարեկեցիկ ծերություն ապահովեն, բայց տալու են օղաբլիթի անցք։
Մի խոսքով, «ապագա կա ապագա»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/andranik.tevanyan.1/posts/pfbid02u2a7JW9Wy6w7qQr1AQo7uHQxscWL2BHi4ztexUTamrxQcFufkVX7rXu9sp5UszBMl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել