Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Գևորգ Մ․-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում «Գրանդ Սպորտի» մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն։ Այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մեծահասակ կնոջը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են և բնակվում են Արարատի մարզի գյուղերից մեկում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել