Tert.am-ը գրում է.
Ջենիֆեր Լոպեսը ու Բեն Աֆլեքը իրենց մեղրամիսն անցկացնում են Փարիզում: Ուրբաթ օրը նրանց տեսել են ձեռք ձեռքի տված զբոսնելիս:
Զույգին նկատել են Փարիզի Մարե շրջանում, որտեղ նրանք շրջելիս են եղել վինտաժային հագուստի խանութներով, գրում է Independent-ը:
«Նրանք երջանիկ տեսք ունեին։ Նրանք ժպտում էին և այնպիսին էին, ինչպիսին սովորական զբոսաշրջիկները»,- պատմել է ականատեսներից մեկը:
Տեսանյութը՝ այստեղ:
Հիշեցնենք, որ երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու դերասան Բեն Աֆլեքը գաղտնի ամուսնացել են, հաղորդում է TMZ պարբերականը։
Պարբերականի հաղորդմամբ՝ պսակադրությունն անցկացվել է Լաս Վեգասի Փոքրիկ Սպիտակ մատուռում, իսկ ամուսնության վկայականը զույն ստացել է հուլիսի 16-ին։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/07/23/lopez/3824532
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել