Ջենիֆեր Լոպեսը ու Բեն Աֆլեքը իրենց մեղրամիսն անցկացնում են Փարիզում (Video)


17:16 , 23 հուլիս, 2022

Tert.am-ը գրում է.

Ջենիֆեր Լոպեսը ու Բեն Աֆլեքը իրենց մեղրամիսն անցկացնում են Փարիզում: Ուրբաթ օրը նրանց տեսել են ձեռք ձեռքի տված զբոսնելիս:

Զույգին նկատել են Փարիզի Մարե շրջանում, որտեղ նրանք շրջելիս են եղել վինտաժային հագուստի խանութներով, գրում է Independent-ը:

«Նրանք երջանիկ տեսք ունեին։ Նրանք ժպտում էին և այնպիսին էին, ինչպիսին սովորական զբոսաշրջիկները»,- պատմել է ականատեսներից մեկը:

Տեսանյութը՝ այստեղ:

Հիշեցնենք, որ երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու դերասան Բեն Աֆլեքը գաղտնի ամուսնացել են, հաղորդում է TMZ պարբերականը։ 

Պարբերականի հաղորդմամբ՝ պսակադրությունն անցկացվել է Լաս Վեգասի Փոքրիկ Սպիտակ մատուռում, իսկ ամուսնության  վկայականը զույն ստացել է հուլիսի 16-ին։