ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկոն ոգևորվել ու մի ֆեյսբուքյան գրառում է արել՝ մանրամասնելով, թե ինչ են քննարկել Երևան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակության հետ:

Քննարկել են ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը՝ արձանագրելով մի շարք ուղղություններով Հայաստանի առաջատար արդյունքները, արձանագրել են, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանում ժողովուրդը հաստատել է իր աներկբա իշխանությունը, ինչպես նաև իշխանությունների ստանձնած հանձնառությունը՝ հետայսու ևս զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտները:

Կոնջոյան Հայկի գրառման մեջ տեղ գտած շեշտադրումներից կարելի է եզրակացնել, որ Եվրոպայից Հայաստան ժամանած հերթական պստվիրակությունն եկել է Հայաստան բացառապես մեկ նպատակով՝ քաջալերելու ՔՊ-ին ամեն բան շարունակել նույն ոճով, նույն տեմպով՝ առանց միլիմետր անգամ շեղվելու, և սա՝ այն դեպքում, երբ բոլորի աչքի առաջ է՝ ինչ է կատարվում կամ ժողովրդավարության հերը Նիկոլն ինչպես է ամեն օր անիծում՝ արյունոտ կամ անարյուն մեթոդներով:

Կոնջոյանն արձանագրում է, որ եվրոպացիները ՔՊ-ականների հետ համակարծիք են, որ նիկոլական խունտան հայ ժողովրդի երազանքն է՝ լեգիտիմության անսպառ պաշարով, ինչը տալիս է լիարժեք իրավունք՝ ավելի մեծ տեմպերով Հայաստանը մխրճելու բռնապետության անդունդն ու շարունակելու թրքացման պրոցեսը:

Ճիշտ է՝գուցե Կոնջոյանի գրառումը ոմանց կարող է թվալ՝ գույների խտացում կամ եվրոպացիների հետ ունեցած քննարկումների բովանդակության խեղաթյուրում՝ բխած բացառապես ՔՊ քաղաքական շահերից, սակայն նկատի ունենալով նույն Վիկտորինի հայտնի ու ամոթալի վերջին հարցազրույցը՝ խիստ հավանական է, որ Հայկոն բացարձակապես չի չափազանցնում, և իսապես եվրոպացիներն ուղղակի հիացած են հայաստանյան ժողովրդավարության չեղած մակարդակով:

Ահա այսպիսին է ներկայիս ցինիկ աշխարհի բարոյական կերպարը, ինչը, իհարկե, ունի իր քաղաքագիտական բացատրությունը. Նիկոլը գտածո է արտաքին ուժերի համար՝ առաջ մղելու բացառապես սեփական ծրագրերը՝ դրա դիմաց Նիկոլի առաջ մի չոր ոսկոր գցելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել