«Պաշտպանության կողմը միջնորդություն է պատրաստում Միքայել Բադալյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ Դատարանին կոչ եմ անում թույլ չտալ ուշացված արդարադատություն»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Բադալյանի պաշտպաններից Ժիրայր Ղարագյոզյանն էլ հայտնել է, որ Միքայել Բադալյանի մոտ սկսվել է ներքին արունահոսություն, նախաինսուլտային վիճակ է:

Այսպիսով՝ ապրիլի 22-ին Ազատության հրապարակից բերման ենթարկված ու ձերբակալված Միկա Բադալյանի կյանքը փաստացի հայտնվել է վտանգի տակ: Նա Նիկոլի իշխանության հերթական զոհը կարող է դառնալ միայն այն պատճառով,որ հայերնիքի համար օրհասական պահին համարձակվել էր իր բողոքի ձայնը բարձրացնել, ինչ-որ կերպ կանխել անկումը:

Հիմա Միկա Բադալյանի կյանքի համար պատասխանատվություն են կրելու ոչ թե նրան բուժող բժիշկները, այլ ՀՀ քաղաքական իշխանւթյունները, և եթե Միկան այսքանից հետո էլ ազատ չարձակվի, ապա կատարվելիքի ողջ պատասխանատվությունն ընկնելու է Նիկոլի խղճին՝ ևս մեկ անգամ բոլորին փաստելով այս իշխանությունների մարդսպան բնույթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել