Starnews.am-ը գրում է․

Մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը ներկայումս Երևանում է։ 2018-ից հետ նա ընտանիքի հետ տեղափոխվել էր ԱՄՆ։

Չնայած տեղափոխությանը՝ վստահեցնում է, որ չէր արտագաղթել, ըստ նրա՝ պարզապես  ավելի շատ դրսում է լինում։ Արմեն Ամիրյանի խոսքով՝ ներկայումս ավելի շատ Հայաստանում է լինում։ Այդ  շրջանի դժվարությունների մասին նա խոսել է Bravo.am-ի հետ․

«Իրականում երբեք էլ չեմ գնացել, պարզապես ավելի շատ դրսում էի լինում։ Ստեղծվել էր մի մթնոլորտ, որն ինձ չէր բավարարում ստեղծագործելու, աշխատելու համար, ինչը փորձում էի արտերկրում իրականացնել: Հիմա ավելի շատ եմ այստեղ, պարզապես այդ ժամանակ ուզում էի ստեղծված մթնոլորտից հեռու գնալ:

Պարզապես կար որոշակի վիրավորանք հենց իմ ընկերներից, որոնք չհասկացան պահի կարեւորությունն ու չկանգնեցին իմ կողքին։ Կանգնեցին դեմ-դիմաց՝ առանց մտածելու ու հասկանալու, որ ես միայն իրենց լավն եմ կամենում, ժողովրդի հետ եմ միշտ ու լինելու եմ։ Կային մարդիկ, որոնց ես միշտ ընդունել եմ որպես բարեկամ եւ հարազատ մարդ, եղբայր, ու հասկացա՝ շատերն օգտվել են իմ այդ վերաբերմունքից։ Վերատեսության եմ ենթարկել շրջապատս։ Իհարկե, չեմ զղջացել, որ այդպիսն եմ եղել։ Մաքրել եմ իմ շրջապատն ու այսօր կողքիս մնացել են մաքուր, բյուրեղյա ընկերներ»,-ասել է նա:

Ուշագրավն այն է, որ տվյալ զրույցում Արմեն Ամիրյանը խոստովանել է, որ երգչուհի Նարինե Դովլաթյանն իր հարսն է։

«Հարսիկս երգչուհի Նարինե Դովլաթյանն է։ Իր կարիերան էլ սկսվել է իմ հեռուստաընկերությունում՝ ԱրմենԱկոբում։ Նրանք Հայկի հետ վարում էին տոնական հաղորդումներ։ Եվ հիմա, երբ նայում ենք նկարները, 12-13 տարեկանում ընկերներ են եղել»:

Հավելենք, որ Նարինեն բավական փակ է պահում իր անձնական կյանքը, նրա էջում հնավոր չէր գտնել Հայկի հետ համատեղ լուսանկարներ կամ անձնականին վերաբերող տեղեկություններ։ Միակ բանը, որը հուշում էր, որ ինքը և Հայկը կապող բան ունեն, թերևս, այն փաստն էր, որ միմյանց հետևում են ինստագրամյան էջերում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել