Ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ խորհդարանական լսումների ժամանակ բարձր ամբիոնից Անդոնը բացահայտել է Արևմուտքի հովանու ներքո անցկացվող ու մինչև 2026 թ.-ը տևելիք ուժային բլոկի բարեփոխումների հիմնական նպատակը: Ըստ նրա՝ դա օգնելու է, որ մի կողմից՝ է՛լ ավելի հզորանա ուժայինների հանդեպ վերահսկողությունը, մյուս կողմից՝ բարձրանա հաշվետվողականության ու թափանցիկության մակարդակը:

Ոստիկանությունից ՆԳՆ համակարգին անցման գաղափարը, փաստորեն, Հայաստանին ներսից պատվաստվող ծրագիր է, որի հիմնական նպատակն է լինելու, ըստ էության, ողջ համակարգի արևմտականացումը: Այստեղ, սակայն, գլխավոր հարցը քաղաքական է. ՔՊ-ականները որոշել են հրաժարվել նախկին դառնալիք ներկա մոդելից ու համակարգն առավելագույնս քաղաքականացնել: Ներքին գործերի նախարարի պաշտոնը կհայտարարվի քաղաքական, ինչից հետո հնարավոր կդառնա կամայական մեկի նշանակումն այդ պաշտոնում՝ պայմանով, որ այդ մեկը լինի կուսակցական: Այսինքն՝ բացառված չէ, որ ասենք «Նավակ ճոճողի» երազանքն Անդոնը մի օր որոշի կյանքի կոչել՝ նրան նշանակելով ՆԳ նախարար՝ նկատի ունենալով, որ բնավ ոչ անհուն մտահորիզոնի տեր այդ ՔՊ-ականի միջոցով կարելի կլինի անբեկանելի վերահսկողություն հաստատել համակարգի նկատմամբ՝ այն առավելագույնս քաղաքականացնելով ու քայքայելով. չի կարող ՔՊ-ական Հայաստանում խելքը՝ գլխին ուժային կառույց լինել:

Ինչ վերաբերում է թափանցիկությանն, ապա դա ուղղակի միֆ է. հիմնական նպատակն իշխանությունների՝ համակարգի վրա կատարյալ վերահսկողություն սահմանելն է լինելու մեկ հիմնական նպատակով՝ սեփական իշխանության ամրացման ու ներքին հնարավոր սաբոտաժը կանխելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել