Վերջին շրջանում սովորական է դարձել ժխտել այն, ինչ փաստացի ապացուցվում է, վերջին դեպքը համբուրասեր ոստիկանի ժխտումն էր, որ ուղղակի ծիծաղ է առաջացնում, քանզի տեսանյութում պարզ երևում է, որ ոստիկանը համբուրել է այդ աղջկան: Շատ ավելի զարմանալի է երգչուհի-պատգամավոր Շուշան Պետրոսյանի արձագանքը. փաստորեն լրիվ նորմալ է, երբ փողոցում բոլորովին անծանոթ հայ տղան կարող է համբուրել բոլորովին անծանոթ հայ աղջկա, կարևորը` նուրբ լինի համբույրը...:))) Գաղջ մթնոլորտն արդեն այնքան է խորացել Հայաստանում, որ մարդիկ էքստրիմ են փնտրում նույնիսկ քաղաքացիական պայքարի ժամանակ... Սոցիալական ծանր պայմանների ճնշման ներքո մարդիկ` նույնիսկ ԱԺ-ում, արդեն սկսում են կորցնել առողջ բանականությունը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aninaworld/posts/515425821860926
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել