Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արմավիրի մարզ, եղել մի շարք համայնքներում։ Հովտամեջ համայնքում նա ծանոթացել է Երևանյան և Բաղրամյան փողոցների ու մայթերի բարեկարգման աշխատանքներին։

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ գյուղացիներից մեկը դիմելով Փաշինյանին՝ ասաց․

«Ես քո ցավը տանեմ, քո կյանքին մեռնեմ թագավոր ջան, ձիգ ախպերս»։

Նշենք, որ Փաշինյանը եղել է նաև Արմավիրի մարզի Պտղունք համայնքում, ծանոթացել գյուղի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել