Բոլոր նրանց համար, ովքեր սարկազմով են վերաբերվում արտագաղթի աղետալի չափերի մասին լուրերին: Վերջին 5-6 տարիների ընթացքում Հայաստանը լքել է 300 հազարից ավելի մարդ. դա ներկայիս Գյումրին և Վանաձորն է միասին վերցրած: Ես հասկանում եմ, որ ձեզ համար շատ հեշտ է սարկաստիկ ձևակերպումներ անել, որովհետև դուք չեք հասկանում կամ էլ չեք ուզում հասկանալ երևույթի լրջությունը, բայց եթե փորձեք մտնել սահմանամերձ բնակավայրեր, միգուցե ձեր տեսածը ստիպի փոխել ձեր կարծիքը: Միգուցե դատարկ և կողպված դռները, երիտասարդների բացակայությունը և միայն ծեր բնակիչները հասկացնեն, որ եթե այս տեմպերը պահպանվեն, ապա ձեր հայրենասիրական ճառերը այլևս անիմաստ կլինեն, քանի որ թշնամին կարող է պարզապես մտնել այդ կիսադատարկ գյուղերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել