Ռուսաստանն Արեւմուտքին ազնիվ փոխգործակցություն է առաջարկում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, բայց Արեւմուտքը դա չի ցանկանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այն ամենը, ինչ մեզնից կախված էր, մենք արել ենք:

Առաջարկել ենք եւ շարունակում ենք առաջարկել ազնիվ փոխգործակցություն այն ուղղություններով, որոնք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնում»,-ասել է Լավրովը՝ հանդես գալով Բելառուսի ազգային պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում: «Նրանք դա չեն ցանկանում»,-հավելել է նախարարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել