Երբ մամուլում կարդում եմ, որ 2014 թ-ի հունվարի 1-ից պետական ծառայողների աշխատավարձը շոշափելի բարձրանալու է, ցանկանում եմ բացականչել` հիանալի է, բա իհարկե պետք է բարձրացրացնել, չէ որ դա թերևս այն ճանապարհներից է, որոնք թույլ են տալիս կանխել հաճախ հանդիպող կաշառակերության դեպքերը, իհարկե պետք է բարձրացնել, քանի որ հարիր չէ, երբ չինովնիկը աշխատանքի վայրում աշխատանքի փոխարեն մտածում է գոյատևելու մասին, իհարկե պետք է բարձրանա, քանզի աղքատ չինովնիկը չի կարող դիմակայել երկրի գլխին թափվող մարտահրավերներին:
Սա միանշանակ գովելի երևույթ է, սակայն, երբ մենք մտածում ենք մեր երկրի չինովնիկների մասին, զուգահեռ պետք է մտածենք նաև այն մարդկանց մասին, ովքեր տարիներ շարունակ չեն կարողանում աշխատանք գտնել ( իմ այս տողերը կարդացողներից ոմանք կարող են ասել` ինչի՞ չեն կարող թող գնան հավաքարար աշխատեն՝ մոռանալով, որ այս շաբլոն արտահայտությունը վաղուց կորցրել է իր ակտուալությունը, քանի որ բոլորս լավ հասկանում ենք, որ հավաքարարների ազատ վականսիաները անսահման չեն, իսկ գործազուրկների թիվը տասնյակ հազարների է հասնում):
Հարգելի՛ ընթերցողներ, այսօր մենք ավելի մեծ մարտահրավեր, քան գործազրկության, անապահովության, աղքատության հաղթահարումը, չունենք: Այս խնդիրը ստրատեգիկ նշանակության է, քանզի վերոհիշյալ երևույթները արտագաղթը խթանող գործոոններ են: Այսպես երկար չի կարելի շարունակվել, պետք է անհապաղ կանգնեցնել աճող գործազրկությունը, որի հետևանքը մենք բոլորս լավ տեսնում ենք…
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=26019