Նախքան նշանակումը Արմեն Ավետիսյանը զբաղեցրել է «ՄՏՍ» ՀԲԸ իրերի ինտերնետի և արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնը: Այս մասին հայտնում են «Վիվա-ՄՏՍ»-ի մարքեթինգի և հաղորդակցության բաժնից։
Արմեն Ավետիսյանը ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում աշխատանքային գործունեությունն սկսել է 2004 թվականին՝ հեռահաղորդակցային և ՏՏ խոշոր ընկերություններում գլխավորելով տեխնիկական և կոմերցիոն վարչություններ: 2013-ից 2016 թվականների ընթացքում նա ղեկավարել է «ՄՏՍ» ընկերության մասնաճյուղը Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի մարզում, իսկ 2016-ից 2021 թվականների ընթացքում աշխատել է որպես «ՄՏՍ» ընկերության ռեգիոնալ զարգացման գծով տնօրեն:
«ՄՏՍ» ընկերության՝ իրերի ինտերնետի և արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնն Արմեն Ավետիսյանը զբաղեցրել է 2021 թվականի մարտից մինչև գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելն ու պաշտոնավարման ընթացքում կառուցել է ընկերության նոր բիզնես ուղղություն՝ իրերի ինտերնետի ոլորտում: Ավարտել է Ռուսաստանի՝ Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի «Բանկային գործ» ֆակուլտետը:
«ՄՏՍ Հայաստան» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որն ընկերությունը գլխավորել է 2004 թվականին այն հիմնադրելու պահից ի վեր և որի ղեկավարությամբ Վիվա-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի անվիճելի առաջատար, լքում է ընկերությունը՝ գործարար այլ նախագծերով զբաղվելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել