Starnews.am-ը գրում է․

Համացանցում հայտնվել են ռեփեր M’Tiko-ի հարսանեկան նոր լուսանկարները: Նշենք, որ հարսանիքը տեղի է ունեցել հունիսի 10-ին: Starnews-ն այս հարսանիքին չէր անդրադառնա, եթե M’Tiko-ն նախկինում հայտնի չլիներ բլոգեր Մաշի (Wing 21) հետ ունեցած սիրավեպով: Նշենք, որ Մաշը միայն ներկայումս է փակ պահում իր անձնական կյանքը, օրինակ՝ նա համառորեն չէր խոսում իր եւ Գոշի սիրավեպի մասին: Ժամանակին նա չէր թաքցնում իր եւ Տիգրանի սիրավեպը, ինչպես նաեւ խոսում էր բաժանման պատճառի մասին:

«Ես մեր հարաբերությունների վերջին շրջանում էի դժվար էտապում, երբ դեռ միասին էինք: Վերջին փուլը սթրեսային էր, ներվ կար: Ես տեսակով այնպիսին չեմ, որ փակեմ դուռը, օրերով հաց չուտեմ, չէ… կողքից չեն զգա իմ ցավն ու սթրեսի մեջ լինելը, սակայն կարող եմ շատ ծանր տանել․․․Իհարկե, միասին գեղեցիկ պահեր ենք ապրել, շատ հարցերում նույնիսկ շնորհակալ եմ իրեն, որովհետև օգնել է, խորհուրդներ տվել, թեկուզ աշխատանքային առումով․․․Փորձում էի փրկել հարաբերությունները՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, այդ թվում՝ մեր ընտանիքների գործոնը, սակայն հասկացա, որ առաջին հերթին կարևոր են ձեր հարաբերությունները»,- ասել էր Մաշը Tert.am.life-ին տված հարցազրույցի ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել