
Մենք տեղեկացանք, որ իրավապահները խուզարկության են գնացել դատարանի նախագահի բնակարան, սակայն տանը հայրն է եղել եւ թույլ չի տվել՝ հայտարարելով, թե իր որդին վաղուց այդ տանը չի բնակվում։
Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար նախաքննական մարմինը նախ պետք է դիմի ԲԴԽ-ին՝ ստանա համաձայնություն։ Սակայն խուզարկության գնացած իրավապահները շրջանցել են օրենքի դրույթը՝ ընդամենը ԲԴԽ-ին իրազեկելով, որ այսպիսի գործողություն են իրականացնում, եւ ԲԴԽ-ն այն ընդունել է ի գիտություն։ Պատճառաբանությունն այն է, որ խուզարկությունը դեռ քրեական հետապնդում չի համարվում։ ԲԴԽ-ից այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն չտվեցին, ասացին՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ գործի հետ առնչություն ունեցող որեւէ մեկնաբանություն չենք տալիս։ Սրանով ակամայից հաստատեցին մեր տեղեկությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել