Tert.am-ը գրում է.

Tert.am-ը զրուցել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ՝ Սիրիայի վրա ԱՄՆ-ի և արևմուտքի երկրների կողմից ակնկալվող հարձակումների և այս ֆոնին տեղի ունեցող իրադարձությունների՝ տարածաշրջանային երկրների և Հայաստանի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ: 

 -Պարոն Հովհաննիսյան, ՀՀ նախկին փոխարտգործնախար Արման Նավասարդյանը մամուլին տված հարցազրույցում նշել էր, որ Սիրիայի խնդիրը տարածաշրջանի մյուս երկրների վրա կարող է ունենալ խորը բացասական հետևանքներ, իսկ դեպքերի ներկա զարգացումը կանգ չառնելու դեպքում կընդգրկի նաև Հայաստանը: Համամի՞տ եք:

 -Արման Նավասարդյանը Հայաստանի քաղաքագետների միության անդամ է, խիստ իրազեկված անձ՝ լինելով Սիրիայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպանը: Միանշանակ համամիտ եմ` սպասվելիք իրադարձությունները և Սիրիայի վարչակազմի դեմ գործողությունները կարող են ունենալ շատ հեռուն գնացող հետևանքներ և տարածաշրջանում խիստ ապակայունացման բերել. դրանք խիստ վտանգավոր են Հարավային Կովկասի և տարածաշրջանային երկրների համար: Այն կարող է ուղղակի շղթայական հետևանքներ ունենալ մեր հարևան երկրներում՝ Իրանում, Թուրքիայում և Իրաքում: Էլ չեմ ասում, որ Իրանը, լինելով Սիրիայի մերձավոր դաշնակիցը, և պաշտպանելով Բաշար Ասադին, կարող է ուղղակիորեն ներքաշվել այդ պատերազմական գործողություններում:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել