ArmStar.am-ն արդեն պատմել է «Կարգին» ստեղծագործական խմբի նոր նախագծի մասին: Ինչպես նաև նշել ենք, որ այդ նախագծում արդեն սիրված զույգ՝ Հայկոն ու Մկոն միասին հանդես չեն գա: Փոխարենը Մկոն մասնակցելու է մեկ այլ նախագծում, որը հեռարձակվելու է Արմենիա TV -ով, որտեղ նրա խաղընկերը լինելու է ոչ պակաս սիրված դերասան Հովհաննես Ազոյանը, նույն ինքը՝ Հովոն:

«Հաղորդումը լինելու է սիթքոմի (situation comedy - իրավիճակային կատակերգություն) ժանրում», -ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Ազոյանը: Նախագծում ընդգրկված են լինելու նաև դերասաններ Կարեն Ջանիբեկյանը, Ալինա Մարտիրոսյանը և այլք: Նոր նախագծի նկարահանումները կսկսվեն սեպտեմբերից:
Շարունակությունը՝ այստեղ

Նյութի աղբյուր՝ http://www.armstar.am/am/news/?n=2143
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել