
Doctors.am-ը գրում է.
Մեր լեզուն օրգանիզմի ներքին վիճակի հայելին է: Լեզվի յուրաքանչյուր հատված կապված է որոշակի օրգանի հետ:
Լեզուն բժշկին կարող է հուշել օրգանիզմում առկա տարբեր խնդիրների մասին:
Օրինակ…
Լեզի ծայրի կարմրությունը սրտի գործունեության թուլության նշան է: Այն ահազանգում է սրտի իշեմիկ հիվանդության մասին:
Լեզվի և քիմքի վրա առկա դեղին փառն ահազանգ է այն մասին, որ դուք խիստ ծանրաբեռնում եք Ձեր լյարդը:
Լեզվի հիմքի վրա առկա խիտ փառը աղեստամքսաղիքային տրակտի, լյարդի աշխատանքի խանգարումների նշանն է:
Լեզվի վրա առկա ճաքերը կարող են վկայել արյան տարբեր հիվանդությունների, ինչպես նաև էնդոկրին համակարգի հիվանդությունների մասին:
Չոր լեզուն վկայում է տենդային վիճակի, երկարատև վարակների, օրինակ, վերջնականապես չբուժված բրոնխիտի կամ ցիստիտի առկայության մասին:
Կապտավուն երանգը օրգանիզմի թթվածնային անբավարարության (հիպոկսիա), ինչպես նաև թոքային հիվանդությունների ցուցանիշն է:
Հարթ լեզուն լեղապարկի խանգարումների ախտանիշն է (լեղիի արտադրման խանգարումների դեպքում լեզվի վրա հայտնվում է կանաչավուն փառ, իսկ բերանում՝ դառը համ):
Լեզվի վրա առկա վառ կարմիր հետքերն ալերգիայի ախտանիշներ են:
Խորդուբորդ լեզու ունենում են նյութափոխանակության, ենթաստամոքսային գեղձի խանգարումներով, ինչպես նաև շաքարային դիաբետով տառապող մարդիկ:
Նյարդային հիվանդությունների, քրոնիկ սթրեսի, դեպրեսիայի ժամանակ համի ընկալիչները հրաժարվում են նորմալ աշխատել և դուք դադարում եք հստակ զգալ ուտելիքի համը: