Panorama.am-ը գրում է.
Ղազախստանը կարող էր դառնալ Մերձավոր Արևելքի առաջին միջուկային գերտերությունը, սակայն ինքնակամ հրաժարվել է այդ կարգավիճակից: 1991 թվականի օգոստոսի 29-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պատմական փաստաթուղթ ընդունեց. Սեմիպալատինսկի միջուկային փորձադաշտը փակելու մասին հրամանագիրը, որը, անկասկած, բարձրացրեց երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում: 2010 թվականից սկսած՝ այդ օրը նշվում է որպես Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օր: 2009 թվականի դեկտեմբերի 2-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 64-րդ նստաշրջանը, միաձայն ընդունելով 64/35 բանաձևը, օգոստոսի 29-ը հայտարարեց Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օր: Մեծ թվով հեղինակներ և համահեղինակներ ունեցող տվյալ բանաձևի ընդունման նախաձեռնությամբ հանդես եկավ Ղազախտանի Հանրապետությունը:
«Օգոստոսի 29-ը դարձավ այն օրը, երբ ողջ Կենտրոնական Ասիան ձեռք բերեց միջուկային զենքից ազատ տարածաշրջանի կարգավիճակ», - հայտարարեց Նուրսուլթան Նազարբաևը և հավելեց, որ Ղազախստանը նույնպես ինքնակամ հրաժարվել է աշխարհում թվով չորրորդ միջուկային ներուժից, որը մնացել էր խորհրդային միջուկային մեքենայից: «Խոսքը 1200 միջուկային մարտագլխիկներով ավելի քան 100 բալիստիկ հրթիռների մասին է, որոնք ունակ են հասնել աշխարհի ցանկացած կետ», - ընդգծել է Ղազախստանի նախագահը:
Միջուկային զենքից հրաժարվելու օրը Ղազախստանը նոր առաջարկ առաջ քաշեց. “ATOM” (հապավում. “Abolish Tеsting – Our Mission”, այսինքն՝ «Փորձարկումներից հրաժարվելը մեր առաքելությունն է»): Նախագծի շրջանակներում Երկիր մոլորակի վրա բնակվող ցանկացած անձ, որը դեմ է ատոմային զենքին, կարող է ստորագրել աշխարհի կառավարություններին ուղղված առցանց միջնորդագրի տակ՝ կոչ անելով ընդմիշտ հրաժարվել միջուկային փորձարկումներից: Իսկ 2013 թվականին «ATOM»-ը կոչ արեց աշխարհի բոլոր ժողովուրդներին օգոստոսի 29-ին տեղի ժամանակով ժամը 11.05-ին մեկ րոպե լռությամբ հարգել միջուկային զենքի փորձարկման զոհերի հիշատակը: Միջուկային զենքն աշխարհի երեսից վերացնելու գործում իր ունեցած նշանակալի ներդրումի համար մի շարք պետություններ, որոնց թվում ԱՄՆ-ն, Ղրղզստանը, Նորվեգիան, ճապոնիան, Մարշալյան կղզիները, շարունակում են առաջադրել Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի թեկնածությունը Նոբելյան մրցանակ ստանալու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ