1in.am-ը գրում է.
ՀՔԾ-ի դիմաց հավաքվել են շուրջ 30 փաստաբաններ՝ պաշտպանելու Արգիշտի Կիվիրյանին, ում այսօր կանչել են ՀՔԾ՝ ցուցմունք տալու: Արգիշտի Կիվիրյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով, ըստ որի՝ նա բռնություն է կիրառել օրենքի ներկայացուցչի նկատմամբ:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին՝ Կոմիտաս 5 հասցեում: Կիվիրյանին բռնի փորձել են նստեցնել ոստիկանական մեքենան:
Այժմ ՀՔԾ-ի դիմաց կանգնած ակտիվիստներն ու փաստաբանները պահանջում են թույլ չտալ, որ նոր քաղբանտարկյալ լինի:
Նշենք, որ Արգիշտի Կիվիրյանին աջակցություն են հայտնել ևս 100 փաստաբաններ՝ փաստաբանական պալատից:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_209843.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել