Բոլոր կենդանիներն էլ գեղեցիկ են` չհաշված այս ցուցակի կենդանիներին: Դրանք իրոք որ անդուր տեսք ունեն, սակայն դա դեռ չի նշանակում, որ նրանց կարելի է անուշադրության մատնել: Այսպիսով, տգեղ կենդանիների պահպանությամբ զբաղվող միությունը սկսել է մի նախաձեռնություն, որը միտված է փրկել այս վտանգված կենդանիներին և խրախուսել երիտասարդներին բնապահպանական ոլորտի մասնագիտություններ ընտրել: Այս միության անդամներին միացել են նաև հայտնի մարդիկ, ինչպիսիք են Սթիվեն Ֆրայը և Սայմոն Փեգը:

Տգեղ կենդանիների պահպանությամբ զբաղվող միությունը հանրային քվեարկություն է անցկացնում, որի արդյունքում որոշվելու է մարդկանց ամենասիրելի տգեղ կենդանին: Հաղթողի անունը կհրապարակվի սեպտեմբերի 12-ին Նյուքասլում անցկացվող Բրիտանիայի գիտությունների փառատոնի ժամանակ: Հաղթողի անունը կհայտնի կենսաբան Սայմոն Վոթը: Այս միությունը հուսով է, որ կկարողանա նաև ոգևորել երիտասարդներին ներգրավվել բնապահպանական նախագծերում: Նա ասում է, որ բազմաթիվ կենդանատեսակներ բնաջնջման եզրին են հայտնվել, որովհետև նրանք չափազանց տգեղ են:

 Stephen Fry is supporting the campaignSimon Pegg is giving his support to the campaign

Ստիֆեն Ֆրայը և Սայմոն Փեգը

 1. Երկարաքիթ կապիկ

Proboscis Monkey: The monkey is named after its enormous nose

Այս կապիկը կոչվում է երկարաքիթ, քանզի այն բավականին մեծ քիթ ունի: Այն օգնում է խորը շունչ վերցնել և հնչուն ձայներ հանել` իր զույգին գրավելու համար: Կապիկը նաև աչքի է ընկնում գեր ֆիզոնոմիայով, ինչը հում մրգերով սնվելու արդյունքն է: Էլի Թեյլորն ասում է, որ այս կենդանիները մեր աջակցության կարիքն ունեն: Նրանք չեն կարող մրցել օրանգուտանների հետ: Նրանք չափազանց անդուր են, սակայն պետք է նրանց մասին հոգ տանել: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. Կաթիլաձուկ

No beauty: The blobfish is one of a list of creatures the Ugly Animal Preservation Society hopes to help save from extinction

Այս ձուկը բնակվում է 600-1,200 մետր խորություն ունեցող ջրային տարածքներում: Այն դոնդողանման արտաքին ունի և ենթակա չէ ուտելու: Այնուամենայնիվ, այն հաճախ է հայտնվում ձկնորսական ցանցում, քանզի բնակվում է միևնույն խորության վրա, ինչ օմարներն ու ծովախեցգետինները, ուստի ձկնորսության ժամանակ այն պատահաբար ընկնում է ձկնորսական ցանցի մեջ:  


3. Ակսոլոտլ

Axolotl: This freaky cross between Peter Pan and the Xmen, is endangered because of urbanisation in Mexico City and polluted waters

Ակսոլոտլը սալամանդրի մի տեսակ է: Այն մնում է ակվատիկ իր ողջ կյանքի ընթազքում և վերջույթները վերականգնելու հատկություն ունի: Կենդանին բնաջնջման եզրին է հայտնվել Մեքսիկայի ուրբանիզացման և ջրերի աղտոտման հետևանքով: Հելեն Առնին զբաղվում է այս ձկնատեսակի պաշտպանությամբ: Նա ասում է, որ այս ձկնատեսակը երբևէ չի մեծանում: Այն միշտ փոքր է մնում: Այս առումով այն նման է Ջասթին Բիբերին կամ Փիթեր Փենին:

 

4. Ոջիլներ

Pubic louse: Pubic lice have been around for over 3 million years but face extinction because of increasing hygiene habits across the world. They live in coarse hair and eyelashes

Ոջիլները ավելի քան երեք միլիոն տարի առաջ են առաջացել, սակայն ներկայումս դրանք բնաջնջման եզրին են հիգիենային հետևելու պատճառով: Դրանք բնակվում են մազերի և թարթիչների մեջ:

5. Կակապո

Kakapo: A critically endangered giant parrot, a classic example of evolution on an isolated island - it is the only flightless parrot in the world, and also the heaviest

Կակապոն բնաջնջման եզրին հայտնված մեծ թութակ է: Այն աշխարհի միակ թութակն է, որը չի կարողանում թռչել: Այն նաև աշխարհի ամենածանր թութակն է: Թեպետ սերում է թռչող թութակներից, նրա մկանոտ ազդրերը ավելի հարմար են քայլելու և մագլցելու, քան թե թռչելու համար:  

 

6. Եվրոպական օձաձուկ

European common eel: A favourite cockney snack, the European eel is threatened by overfishing and environmental changes. Its unusual life cycle sees it change colour as it grows, from transparent to yellow to dark grey

Չափազանց հաճախակի և լայնածավալ ձկնորսության ու էկոլոգիական փոփոխությունների հետևանքով եվրոպական օձաձուկը ևս վտանգված կենդանիների թվին է դասվում: Կյանքի ընթացքում այն փոխում է իր գույնը: Սկզբում լինում է թափանցիկ, հետո ստանում դեղին գույն, իսկ երբ մեծանում է, դառնում է մուգ գորշ:

 

7. Կարճ-եղջերավոր մողես

Great short horned lizard: Stephen Fry is supporting this feisty little lizard, found in North America. The greater short-horned lizard is identified by its toad-like appearance

Ստիֆեն Ֆրայը զբաղվում է այս փոքր մողեսների պաշտպանությամբ: Դրանք հիմնականում բնակվում են Հյուսիսային Ամերիկայում: Այն առանձնանում է իր դոդոշանման արտաքինով: Երբ այս կենդանին վախենում է, նրա արյան ճնշումը բարձրանում է և աչքերից արյուն է ցայտում այն գիշատիչների վրա, որոնք վախեցրել էին նրան: Զարմանալիորեն արյունը գիշատիչներին վանելու արդյունավետ միջոց է: Այս մողեսից նաև տհաճ հոտ է գալիս: Գուցե դա ևս վանում է գիշատիչներին:

 

8. Տիտիկակայի ջրային գորտ  

Titicaca water frog: The animal has extra skin for breathing in low oxygen water

 

Տիտիկակայի ջրային գորտը ամենամեծ ջրային գորտն է, որը բնակվում է միայն Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճում:  Նրա մաշկի վրա առկա բազում ծալքերը թույլ են տալիս, որ այն շնչի ջրի տակ: Այսպիսով, կարիք չի լինում, որ այն ջրից հանի գլուխը շունչ քաշելու համար: Կատակերգակ Իսզի Լոուրենսը բոլորին կոչ է անում քվեարկել հենց Տիտիկակայի ջրային գորտի օգտին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9. Չթռչող կոյաբզեզ

Flightless dung beetle: In Addo Elephant Park in South Africa

 

Չթռչող կոյաբզեզը բնակվում է փղերի և գոմեշների կղկղանքի մեջ: Երբ բավականաչափ կղկղանք չի լինում, նրանք մահանում են: Ներկայումս այն հանդիպում է միայն Հարավային Աֆրիկայում: Ռադիոհաղորդավար Սառա Բենետոն բոլորին կոչ է անում քվեարկել այս կոյաբզեզների օգտին:  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10. Բրիտանական չղջիկներ


Միացյալ Թագավորությունում չղջիկների 18 տեսակ կա, սակայն դրանց մեծ մասը վտանգված է: Չղջիկները հաճախ բնակվում են երկաթուղային գծերում: Նրանք սիրում են գիշերներն անցկացնել թունելներում: Սայմոն Վոթսը համակրանքով է վերաբերվում այս կենդանիներին: Նա ասում է, որ մարդ պետք է կույր լինի, որ չտեսնի, թե որքան ֆանտաստիկ արարածներ են բրիտանական չղջիկները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել