Tert.am Life-ը գրում է.

Պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը` Մենչը, ով տևական ժամանակ է գտնվում է ԱՄՆ-ում, Ինստգրամի իր էջի միջոցով պատասխանել է հետևորդների հարցերին։

Նրա հետևորդներից մեկը Մենչին հարց է ուղղել դերասան Հովհաննես Ազոյանի հետ հարաբերությունների մասին՝ Հովհաննես Ազոյանի հետ կռվա՞ծ եք։ Հարցին ի պատասխան Մենչն ասել է. «Փոքրերի հետ չեն կռվում»:

Հայտնի չէ՝ ինչ վիճաբանության և կոնֆլիկտի մասին է խոսքը, քանի որ Մենչը այլ մեկնաբանություններ չի տվել։

Հարց ու պատասխանի ժամանակ նա նաև անդրադարձել է ԱՄՆ-ում իր բնակությանը. «Ես շատ կապված եմ ՀՀ-ի հետ բոլոր առումներով, իսկ ԱՄՆ-ում դեռ շատ անելիքներ ունեմ: ԱՄՆ տեղափոխվելը շատ երկար պատմություն է, բայց ես այստեղ ժամանակավոր եմ»:
Միաժամանակ,  մշտական բնակություն հաստատելու վերաբերյալ հարցին պատասխանել է. «Փորձեմ անկեղծ լինել. չգիտեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել