Doctors.am-ը գրում է.
Ուսումնասիրելով մարդու՝ սեփական ձայնի ընկալումը՝ Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ ինքդ քո մասին պատմելուց ստացած բավականությունը կարելի է համեմատել սեքսից ստացած հաճույքի հետ:
Մասնագետներն ընտրել էին 195 կամավորների և խմդրել պատմել իրենք իրենց ու իրենց լավագույն հատկությունների մասին, ինչպես նաև կիսվել ընկերների և ծանոթների մասին մտքերով: Զրույցի ընթացքում կիրառվում էր ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, որի միջոցով հնարավոր է գնահատել ուղեղի տարբեր հատվածներում արյան հոսքի տատանումները:
Պարզվեց, որ մարդու մոտ, ով կիսվում է իր անձի մասին տեղեկությամբ, մեդիալ պրեֆրոնտալ հատվածում բարձրանում է կեղևի ակտիվությունը,ինչպես նաև փոխվում է ստորադիր կորիզի ակտիվությունը: Այս հատվածները պատասխանատու են դոֆամինի արտադրության համար և հաճույքի զգացում են առաջացնում սեռական հարաբերության ժամանակ:
Այս կենտրոններ են ակտիվանում նաև թմրանյութերի և համեղ սննդի օգտագործման ազդեցության տակ:
Համաձայն վերջին տվյալների՝ մարդիկ ժամանակի 40%-ը ծախսում են իրենց մասին խոսակցություններ վրա.ըստ այդմ՝ գիտնականները բացահայտեցին, թե ինչու. սեփական ձայնի հնչողությունը մարդու մոտ առաջացնում է էյֆորիա: