Հին Կտակարանի կենտրոնական դրվագներից է Դավթի ու Գողիաթի մենամարտը։ Իսրայելի ու Փղշտանի (էսօրվա լեզվով` Պաղեստինի) զորքերը դեմ դիմաց կանգնած էին ու հսկա, երկաթյա զրահներով պատված Գողիաթը մենամարտի մարտահրավեր է նետում իսրայելցիներին։ Ոչ ոք չի համարձակվում ընդունել Գողիաթի մարտահրավերը, բացի երիտասարդ փոքրամարմին հովիվ Դավթից։
Նա հրաժարվում է զրահաբաճկոնից ու ծանր զենքերից, որովհետեւ հասկանում է, որ ծանրաշարժ հսկա Գողիաթի զենքերով եւ մարտ վարելու նրա կանոններով հաղթելու շանս չունի։
Դավիթը հակառակ մարտավարությունն է ընտրում` իր առավելությունն էր շաժունակությունն ու հեռահար մարտը, այսինքն պարսատիկն ու քարերը։
Մի խոսքով, քարով խփում է Գողիաթի գլխին ու սպանում։ Դավիթը գնահատում է իրավիճակն ու ընտրում ճիշտ ռազմավարություն։
Գանք Նիկոլին ու ընդդիմությանը։ Ընդդիմությունը Նիկոլին ցանկանում է հաղթել իր զինատեսակներով` դեմագոգիա, պոպուլիզմ, ամբոխավարություն, դեստրուկցիա, հանրային հիստերիայի սերմանում ու մերժման կարգախոսներ։
Այդ զինատեսակներն ու մարտավարությունը Նիկոլինն են ու այդտեղ ինքն անգերազանցելի է։ Ստի, ամբոխավարության, դեմագոգիայի, սպառնալիքների, ատելության խոսքի ասպարեզում նա մրցակից չունի։ Նիկոլին կարելի է հաղթել ոչ թե իր զինատեսակներով, այլ ճիշտ հակառակ՝ ասիմետրիկ ռազմավարությամբ ու մարտավարությամբ, այսինքն, պետք է հակառակ որակները ցուցադրել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել