Այս մասին ասված է Մակրոնի շնորհավորական նամակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսի 28-ի՝ Անկախության օրվա կապակցությամբ, գրում է minval.az-ը։
«Վստահ եղեք, որ ես սատարում եմ վերջին ամիսներին ի հայտ եկած դրական դինամիկան և ձեռք բերված արդյունքները թե՛ արտգործնախարարների մակարդակով Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերի հաստատման, թե՛ սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման գործում։ Վստահության մթնոլորտի ստեղծումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության համար»,- ասել է Մակրոնը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել