Երեկ այդ 3 անդամը գտնվեց, 3-ն էլ ԲԴԽ-ի գիտնական կոչվող անդամներն են՝ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, իսկ երրորդը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, Հայաստանում «Բաց հասարակություններ հիմնադրամ-Հայաստան»-ի կամ, այսպես կոչված, «Սորոսի հիմնադրամի» տնօրենների խորհրդի նախկին նախագահը։ Ռուբեն Վարդազարյանը երեկ չպատասխանեց մեր զանգերին, ԲԴԽ անդամների հետ էլ խոսել չհաջողվեց, նրանցից ոմանք կա՛մ երկրում չէին, կա՛մ անհասանելի էին, կա՛մ մասնակցում էին դատավորներից մեկի հոգեհանգստի արարողությանը։ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանն էլ ասաց, թե տեղյակ է, որ վարույթ է հարուցվել, սակայն մանրամասներին ծանոթ չէ, թե ինչ հիմքով են հարուցել։ Հարցին, թե ինչպես է գնահատում ԲԴԽ անդամների այս քայլը, Ազարյանն ասաց․ «Ես ի՞նչ իրավունք ունեմ գնահատական տալ, իրենց լիազորությունների սահմաններում են գործել ԲԴԽ-ի անդամ գիտնականները»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել