Կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ իրավիճակը լարված է, պատգամավորները ցանկանում էին մուտք գործել Կառավարության 3–րդ մասնաշենք՝ այնտեղ գտնվող պետական գերատեսչությունների ղեկավարներին հարցեր տալու և պատասխաններ ստանալու համար, սակայն ոստիկանությունը որոշեց չթույլատրել նրանց մուտքը և նրանց հեռացնել շենքի մոտից, ինչից հետո սկսվեց քաշքշոց։ 

Պատգամավոր Էլինար Վարդանյանն ասաց, որ տասը րոպեից եթե թույլ չտան պատգամավորների մուտքը նախարարությունների շենք, ապա դրա համար պատասխան են տալու օրինախախտները, իսկ թե ի՞նչ են անելու, եթե ոստիկանությունը թույլ չտա, Էլինար Վարդանյանն ասաց, որ այդ մասին լրացուցիչ կհայտնեն։ Ըստ պատգամավորի՝ իրենց մուտքը պետական գերատեսչություն չի կարող արգելվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել