Բաբայան Նարեկն, իհարկե, միայն իր անձնական տեսակետը չէ, որ հայտնում է: Ըստ երևույթին ՔՊ-ի ներսում մտածում են՝ ինչպես անել, որ ընդդիմադիր պայքարը մարի, պայքարի առաջնորդներն էլ զրկվեն խորհրդարանական մանդատներից՝ քաղաքական պրոցեսների վրա նվազ ազդեցություն ունենալու հույսով: Կարճ ասած՝ ծրագրում են բացակայության հիմքով զրկել մանդատներից, որ փողոցային շարժումը կամա-կամաց մարի:
Իհարկե, դեռևս վաղ է՝ միանշանակորեն պնդելու, թե բացակայության հիմքով ընդդիմադիր պատգամավորներին կզրկեն մանդատից, և գուցե նմանօրինակ սպառնալիքների բուն նպատակն ընդդիմութանը փողոցից խորհրդարան վերադարձնելն է նույն հույսով, սակայն եթե նույնիսկ նման հանդուգն քայլի գնան էլ, իշխանությունները չեն հասնելու իրենց առջև դրված նպատակին:
Բանն այն է, որ փողոցում խմորվող պայքարի մասսայականությունը պայմանավորված չէ շարժման առաջնորդների պատգամավոր լինել-չլինելով: Կա հստակ հասարակական պահանջ, կենսական խնդիր, և այդ խնդրի լուծման փնտրտուքով է, որ հանրութան մի ստվար հատված ամենօրյա ռեժիմով ցույցեր ու երթեր է անում: Այո՛, պատգամավորական մանդատն շարժման առաջնորդների համար որոշակի լծակ ապահովում է, բայց այն ինքնանպատակ չէ ու կյանքի իմաստ էլ չէ: Եթե ընդդիմությունը պետք է կատարի ընտրություն մանդատազրկութան ու պայքրաի շարունակականոթյան միջև, ապա ընտրությունն ավելի քան ակնհյատ է,և այն երկրորդ տարբերակի օգտին է:
Այնպես որ՝ Լենայի մարդը կարող է հանգիստ Սիմոյան Ալեն ցիտել. միևնույնն է՝ վերջաբանը հայտնի է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/282
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել